Մեգ Ռայանը Վիլյամ Սարոյանի վեպի մոտիվներով ֆիլմ կներկայացնի Սոնոմի փառատոնում
21.03.2016,
20:30
Դերասանուհի և ռեժիսոր Մեգ Ռայանը Սոնոմի միջազգային կինոփառատոնում կներկայացնի Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպով նկարահանված «Իթակե» ֆիլմը:
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Դերասանուհի և ռեժիսոր Մեգ Ռայանը Սոնոմի միջազգային կինոփառատոնում կներկայացնի Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպով նկարահանված «Իթակե» ֆիլմը, գրում է uk.news.yahoo.com–ը։
Ֆիլմը 40 ֆիլմերում նկարահանված դերասանուհու ռեժիսորական դեբյուտն է։ Կալիֆոռնիայում մարտի 30–ին մեկնարկող փառատոնի շրջանակում կցուցադրվի 100 ֆիլմ։
Հայտնի է նաև, որ դերասանուհին կարժանանա փառատոնի հատուկ մրցանակի։
Ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանն իր ստեղծագործական գործունեության նպատակը տեսնում էր «մարդկությանը դեպի սեփական անձն ուղի ցույց տվող հուսալի քարտով զինելու մեջ»։ Եվ նրա «Մարդկային կատակերգությունն» այդ նպատակին ծառայող առաջին քայլն էր։ Այդ գիրքն ամեն ինչի մասին է` մանկության և պատանեկության, սիրո, ընկերության և արվեստի, վշտի և ատելության, պատերազմի և կյանքի... կյանքի մասին իր ամբողջության մեջ։ -0-