Marvel-ի նոր սերիալում Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է որպես սարսափելի հանցագործություն (ՎԻԴԵՈ)

31.03.2022, 20:19
Marvel-ի նոր սերիալում Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է որպես սարսափելի հանցագործություն. ՎԻԴԵՈ
Marvel-ի նոր սերիալում Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է որպես սարսափելի հանցագործություն (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի-Արմենիա/. Marvel-ի «Լուսնի ասպետ» նոր սերիալում 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը հիշատակված է որպես հնագույն հանցագործություն Ադոլֆ Հիտլերի հանցագործությունների նման;

Disney+ ալիքով հեռարձակված «Լուսնի ասպետ»-ի առաջին սերիայում չարագործ Արթուր Հերոուն (որի կերպարը մարմնավորում է Իթան Հոուքը), ով ուզում է վերակենդանացնել եգիպտացի Համիթ արքային, «որպեսզի աշխարհն ազատի բոլորից, ում սրտերը կեղտոտ են», պատմում է Մարք Սփեքթորին (Օսկար Այզեք) այն մասին, որ Համիթը կարողացել է կանգնեցնել Հիտլերին և կանխել Հայոց ցեղասպանությունը:
Առաջին սերիան հասանելի է Disney+ հարթակում, որն ունի մոտ 125մլն բաժանորդ:

Նշենք, որ Օսկար Այզեքը, ով նաև «Լուսնի ասպետ»-ի պրոդյուսերն է, 2017թ.-ին նկարահանվել է Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին:-0-