Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10.01.2017, 14:43
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:

Տեսահոլովակը հրապարակվել է ֆիլմի Facebook–ի էջում։

Երգը կատարում է Ռազմիկ Ամյանը: Երաժշտության հեղինակն է Արթուր Գրիգորյանը, խոսքերի հեղինակը` Ավետ Բարսեղյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանում ընթանում են «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի նկարահանման աշխատանքները:

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի՝ ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Կյանք ու կռիվ» ֆիլմը մեծ էկրաններ է բարձրացել սեպտեմբերի 21-ին: Ֆիլմը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին: Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին: Սկզբում ներկայացվում է հերոսների կյանքը` հիմնականում, թվում է, թե մարտական գործողություններից լրիվ հեռու, սակայն` պատերազմի հետ կապված: Ֆիլմը փոխբացառող գաղափարների մասին է՝ ընկերության, սիրո, արիության, վճռականության, դավաճանության, վախկոտության:

Ֆիլմի երկրորդ մասում իրադարձությունները կծավալվեն մեր օրերում` 2016 թ.-ին: Ստեղծագործական թիմը որոշել է ցույց տալ մեծ էկրանին, թե ինչպիսի ճակատագիր է ունեցել հերոսներից յուրաքանչյուրը 25 տարի անց:

Ֆիլմի շարունակության ռեժիսորը և սցենարիստը Մհեր Մկրտչյանն է: -0-