551.42
7.27
484.72
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» դրաման կարող է հավակնել «Օսկարի»
17:19
18 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» դրաման կարող է հավակնել ամենահեղինակավոր «Օսկար» կինոմրցանակին, - հաղորդում է Showbizz411.com պարբերականը:

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին սիրո պատմություն ներկայացնող ֆիլմի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին Տորոնտոյի 41-րդ կինոփառատոնին:

Ֆիլմի բովանդակությունը կառուցված է սիրային եռանկյան շուրջ: Գործողությունները տեղի են ունենում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: Գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:

Фильм "Обещание"

Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, ով առաջադրվել է «Օսկարի» «Ռուանդայի հյուրանոց» ֆիլմի համար` որպես լավագույն ռեժիսոր: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:

Фильм "Обещание"

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ, ով հեռացավ կյանքից 13 ամիս առաջ:

Համաշխարհային վարձույթում ֆիլմը կհայտնվի 2016 թ.-ի դեկտեմբերին:

Ամերիկահայ հայտնի գործարար Քըրք Քրքորյանը կյանքից հեռացել է 2015 թվականի հունիսի 16-ին Լոս Անջելոսում: «Ֆորբս» ամսագրի համաձայն, Քրքորյանի ընդհանուր կարողությունը 2015 թվականի տվյալներով գնահատվել է 4,2 միլիարդ դոլար:

Նա հայտնի էր որպես Լաս Վեգասի հիմնական գործարար դեմք: 1968 թվականից Քրքորյանը սկսել է զբաղվել կինոբիզնեսով և հաջորդ տարի դարձել Metro Goldwyn Mayer (MGM) տնօրեն, որին հետագայում նա ավելացրել է United Artists-ը (1976), Columbia Pictures-ը (1980) և 20th Century Fox-ը: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:50
18 Դեկտեմբերի 2018
Զսպելով արցունքները. պատանի հայուհին հուզեց «Ձայնը.Երեխաներ» շոուի ժյուրիին Ազնավուրի հայտնի երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ֆրանսիական TF1 հեռուստաալիքով հեռարձակվող «Ձայնը.Երեխաներ» շոուի մասնակից Էրմոնիան ապշեցրել է ժյուրիին և հիացրել հանդիսատեսին։
10:52
09 Դեկտեմբերի 2018
Հայկական գրավչություն. Շահեն Հովհաննիսյանի գեղեցիկ կատարումը գերել է «Ձայնը» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
«Ձայնը» շոուի մասնակից Շահեն Հովհաննիսյանը կատարել է Վալերի Լեոնտևի «Թռիչք դելտապլանով» հայտնի երգի սեփական տարբերակը:
14:52
05 Դեկտեմբերի 2018
Խաչատրյանի փառատոնի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել «Նովոստի–Արմենիային» ինֆորմացիոն աջակցության համար
Խաչատրյանի փառատոնի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել «Նովոստի–Արմենիային» ինֆորմացիոն աջակցության համար։
23:18
30 Նոյեմբերի 2018
Որոշվեց, թե ով է Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ 2019»–ում
Որոշվեց, թե ով է Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ 2019»–ում:
14:33
26 Նոյեմբերի 2018
Մահացել է լեգենդար ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին
Մահացել է լեգենդար ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին:
22:02
25 Նոյեմբերի 2018
Հայաստանը զբաղեցրեց 9–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2018»–ում
Հայաստանը զբաղեցրեց 9–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2018»–ում:
21:26
25 Նոյեմբերի 2018
Ցնցող ելույթ. 12–ամյա L.E.V.O.N–ը փայլուն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2018»–ում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2018»–ում ներկայացնող 12–ամյա L.E.V.O.N–ը փայլուն ելույթ ունեցավ կիրակի Մինսկում անցկացվող մրցույթի եզրափակչում։
13:10
19 Նոյեմբերի 2018
«Հայաստանի աղջիկները» երգել են նորովի Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է հայտնի հայ բանաստեղծի խոսքերի հիման վրա գրված երգը:
20:37
18 Նոյեմբերի 2018
Հայտնի է տարվա լավագույն ֆիլմը
Time ամսագիրը կազմել է 2018 թ.-ի լավագույն ֆիլմերի տասնյակը:
20:44
16 Նոյեմբերի 2018
Անակնկալ ելույթ. «Մանկական Եվրատեսիլ 2018»–ի հայ մասնակիցը բեմում կլինի մենակ, բայց ոչ միայնակ (ՎԻԴԵՈ)
«Մանկական Եվրատեսիլ 2018» ազգային փուլի կազմակերպիչները ներկայացրել են հայ մասնակցի ելույթի մանրամասները։
16:49
11 Նոյեմբերի 2018
Ռուսական «Ձայնը» շոուի ժյուրին հոտնկայս ծափահարում էր Սերգեյ և Նիկոլայ Հարությունովներին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսական «Ձայնը» շոուի ժյուրին հոտնկայս ծափահարում էր Սերգեյ և Նիկոլայ Հարությունովներին:
13:06
09 Նոյեմբերի 2018
Օգտատերերը հիացած են Արամ MP3–ի նոր disco-տեսահոլովակով (ՎԻԴԵՈ)
Նորը լավ մոռացված հինն է – Արամ MP3–ը նոր տեսահոլովակ է ներկայացրել 70-ականների disco ժանրում։