Հայաստանը կարող է միանալ «Դովլաթով» ֆիլմի նկարահանումներին

22.02.2016, 20:54
Հայաստանը կարող է միանալ «Դովլաթով» ֆիլմի նկարահանումներին:
Հայաստանը կարող է միանալ «Դովլաթով» ֆիլմի նկարահանումներին
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կարող է միանալ «Դովլաթով» ֆիլմի նկարահանումներին:

«Բացառիկ ժապավեն է... Այն ստեղծվում է չորս երկրների` Լեհաստանի, Սերբիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի օժանդակությամբ: Հնարավոր է` Հայաստանն էլ լինի: Դերասանական կազմն այդ երկրներից է»,- լրագրողներին է ասել ֆիլմի պրոդյուսեր Անդրեյ Սավելիևը:

Դերասանների մասնակցությամբ հիմնական նկարահանումներն արդեն սկսվել են Սանկտ Պետերբուրգում:

«Այսօր մենք ուզում ենք փորձել նկարահանել Դովլաթովի խոսակցությունն Իոսիֆ Բրոդսկու հետ, թե ինչպես են առավոտ կանուխ զրուցելու այն մասին, թե ինչն է իրենց համար կարևոր»,- ասել է ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Ալեքսեյ Գերման կրտսերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, սյուժեի կենտրոնում Սերգեյ Դովլաթովի կյանքի չորս օրերն են: «Այն ներկայացնում է փոխհարաբերություններն ընտանիքում, դստեր հետ, հրապարակվելու մասին, ու թե ինչպես ոչինչ չի ստացվում, զրույցները Բրոդսկու հետ, որոշ արկածների մասին»,- ասել է ռեժիսորը:

Նա նշել է, որ նկարահանումները ծրագրվում է ավարտել հունիսի սկզբին, իսկ ֆիլմի աշխատանքները` 2017 թվականի սկզբին:

Ինչպես նշում են ֆիլմի հեղինակները, գրեթե բացակայում են համակարգչային գրաֆիկան, օգտագործվում են 70-ական թվականների իրեր:

Ռեժիսորն ու պրոդյուսերները գաղտնի են պահում Դովլաթովի դերակատարի անունը, բայց հայտնել են, որ Բրոդսկուն խաղում է Արթուր Բեսչաստնին, Դովլաթովի կնոջը` օտարերկրացի դերասանուհի:

Հայտնի է, որ ֆիլմում դերեր են խաղալու Ելենա Լյադովան, Անտոն Շագինը, Սվետլանա Խոդչենկովան:
Ֆիլմի դեկորացիաները կհավաքվեն «Լենֆիլմի» տաղավարներում: -0-