Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

16.01.2017, 14:36
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։

Ֆիլմի` էկրաններ բարձրանալու հստակ ամսաթիվն առայժմ չի որոշվել, հայտնի է միայն, որ պրեմիերան կկայանա Երևանի բոլոր կինոթատրոններում։

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի՝ ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Կյանք ու կռիվ» ֆիլմը մեծ էկրաններ է բարձրացել սեպտեմբերի 21-ին: Ֆիլմը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին: Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին: Սկզբում ներկայացվում է հերոսների կյանքը` հիմնականում, թվում է, թե մարտական գործողություններից լրիվ հեռու, սակայն` պատերազմի հետ կապված: Ֆիլմը փոխբացառող գաղափարների մասին է՝ ընկերության, սիրո, արիության, վճռականության, դավաճանության, վախկոտության:

Ֆիլմի երկրորդ մասում իրադարձությունները կծավալվեն մեր օրերում` 2016 թ.-ին: Ստեղծագործական թիմը որոշել է ցույց տալ մեծ էկրանին, թե ինչպիսի ճակատագիր է ունեցել հերոսներից յուրաքանչյուրը 25 տարի անց:

Ֆիլմի շարունակության ռեժիսորը և սցենարիստը Մհեր Մկրտչյանն է: -0-