Էմիր Կուստուրիցան համերգով հանդես կգա Երևանում

09.11.2015, 19:07
Հայտնի ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան և The No Smoking Orchestra ֆոլկ ռոք–խումբը ելույթ կունենան Երևանում համերգով:
Էմիր Կուստուրիցան համերգով հանդես կգա Երևանում
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան և The No Smoking Orchestra ֆոլկ ռոք–խումբը ելույթ կունենան Երևանում համերգով, «Նովոստի- Արմենիա» գործակալությանը հայտնեց Mezzo Production ընկերության տնօրեն Սոնա Սողոյանը:

Համերգը, որը կկայանա դեկտեմբերի 25–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

Համերգը, որը կայանալու է դեկտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվ. մարզա-համերգային համալիրում, նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին.

Էմիր Կուստուրիցան հարավսլավացի և սերբ կինոռեժիսոր է, Եվրոպայի խոշորագույն կինոփառատոների մրցանակակիր, արժանացել է Կաննի կինոփառատոնի երկու «Ոսկե արմավենու», Պատվավոր լեգիոնի շքանշանակիր է, Սերբիայի Հանրապետության գիտությունների և արվեստի ակադեմիայի օտարերկրացի անդամ։

Բացի կինոյում ունեցած աշխատանքների` Կուստուրիցան հայտնի է նաև որպես «The No Smoking Orchestra» ֆոլկ ռոք–խմբի մասնակից։

Mezzo Production–ը համերգի կազմակերպիչն է։ -0-