483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Լարս ֆոն Թրիերի ֆիլմերը «պոռնոգրաֆիա» բնորոշելն անհեթեթություն է. կինոգետ
00:42
18 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Լարս ֆոն Թրիերի ֆիլմերը «պոռնոգրաֆիա» բնորոշելն անհեթեթություն է, դա վկայում է կինոարվեստի հարցերում անիրազեկության մասին,  կարծում է կինոգետ Զավեն Բոյաջյանը։

«Այս ֆիլմը պոռնոգրաֆիա չէ, այն արթհաուսի, բարձրակարգ կինեմատոգրաֆի նմուշ», – երկուշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Բոյաջյանը։

Նրա խոսքով` պոռնոգրաֆիայի հետ կապված խոսակցություններն առաջացան ռուսական բուլվարային մամուլում լրագրողների հրապարակումներից հետո, դրանք օգտագործեց «Սինեմա Սթար» երևանյան կինոթատրոնի (որտեղ պետք է ցուցադրվեր ֆիլմը) մարկետինգի բաժինը ֆիլմի շուրջ իրարանցում ստեղծելու համար, հենց դա էլ տեղի ունեցավ, քանի որ ոչ ոք հարց չտվեց` թե ով է Լարս ֆոն Թրիերը, ինչ է այն նկարահանում, ինչ ուղի է անցել։

Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի առաջին մասին երևանյան պրեմիերան պետք է տեղի ունենար 2014 թ.–ի փետրվարի 13–ին «Սինեմա Սթար» կինոթատրոնում` եվրոպական այլ երկրներում ֆիլմի պրեմիերային զուգահեռ, սակայն արդեն փետրվարի 12–ին կինոթատրոնի ղեկավարությունը հրաժարվեց ֆիլմի ցուցադրությունից` բացատրելով դա մի շարք քաղաքացիների և հասարակական խմբերի բազմաթիվ առարկություններով, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ։

Ֆիլմի ցուցադրության կողմնակիցները խնդրագիր կազմեցին` պահանջելով ցուցադրել ֆիլմը մեծ էկրանին։

«Այն, ինչ դուք պոռնոգրաֆիա եք անվանում, սոֆթ կամ հարդ էրոտիկա է կամ սեքս, որը Լարս ֆոն Թրիերն օգտագործում է իր ֆիլմերում 1990–ականներից (օրինակ` «Ճեղքելով ալիքները» կամ «Ապուշները» ֆիլմերը)։ Եթե դուք դիտել եք «Ապուշները», ապա ռեժիսորն այդ ֆիլմում նկարահանվելու համար անգամ հրավիրել է պոռնոդերասանների, ովքեր դրվագներից մեկում նկարահանվել են պոռնոտեսարանում։ Սակայն դա Լարս ֆոն Թրիերին պոռնոգրաֆ չդարձրեց, և այն, ինչ մենք հիմա քննարկում ենք, պարզապես ծիծաղելի է», – նշեց նա։

Նա ընդգծեց, որ պոռնոգրաֆիան հատուկ ժանր է, որն ունի իր լսարանն ու նպատակները, և անընդունելի է խառնել այն գեղարվեստական կինեմատոգրաֆի հետ։ Իսկ պոռնոգրաֆիայով, նրա խոսքերով, հայ հասարակությանը չես զարմացնի, հատկապես հասանելի ինտերնետի դարաշրջանում, երբ անկեղծ կոնտենտը կարելի է դիտել առանց սահմանափակումների։

Խոսելով «Սինեմա Սթար» կինոթատրոնի ղեկավարության հայտարարությունների մասին, ըստ որոնց` հայ հասարակությունը պատրաստ չէ նման ֆիլմերի, ապա նա ընդգծեց, որ անելով նման հայտարարություններ` հարկավոր է պարտադիր հաշվի առնել, որ հասարակությունը բազմաշերտ է և բաղկացած է հանդիսատեսից, որը ներկայացնում է տարբեր սոցիալական խմբեր։ Իսկ արթհաուսային կինոն, նրա խոսքով, հազվադեպ է հավաքում մեծ և լիքը դահլիճներ։

«Կինոթատրոնը պետք է ունենա ֆիլմերի ցուցադրության հստակ մշակված հայեցակարգ։ Արթհաուսային, փառատոնային, էլիտար ֆիլմերը պետք է ցուցադրվեն այն դահլիճներում, ուր կմտնեն այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են նման ֆիլմերի ցուցադրությամբ, այլ ոչ թե նրանք, ովքեր Լարս ֆոն Թրիերին դարձնում են պոռնոգրաֆ, իսկ նրա անունը գցում են տգետ մասսաների բերանը», – նշեց կինոգետը։–0– 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:10
28 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
21:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
20:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
02:48
27 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
19:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
23:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
18:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
05:00
18 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
23:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
21:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
18:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
05:05
14 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։