Վրացական իշխանությունները միտումնավոր ոչնչացնում են իրենց երկրում եղած հայկական հուշարձանները. փորձագետ

30.01.2012, 17:01
Վրացական իշխանությունները միտումնավոր ոչնչացնում են իրենց երկրում եղած հայկական հուշարձանները. փորձագետ
Վրացական իշխանությունները միտումնավոր ոչնչացնում են իրենց երկրում եղած հայկական հուշարձանները. փորձագետ

Վրաստանի իշխանությունները միտումնարով ոչնչացնում են իրենց երկրում առկա հայկական հուշարձանները, մասնավորապես՝ հայկական եկեղեցիները, երկուշաբթի հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության (Research on Armenian Architecture, RAA)  ղեկավար Սամվել Կարապետյանը:

«Բազմաթիվ օրինակներ կան, որոնք վկայում են, որ վրացական կողմը կամ յուրացնում է, կամ միտումնավոր ոչնչացնում է հայկական հուշարձանները, ինչը հատկապես վառ է արտահայտվել Թբիլիսիում Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցած միջադեպի օրինակով»,- ասաց փորձագետը:

Թբիլիսիի կենտրոնում տեղակայված Սուրբ Նշան հայկական եկղեցում, որը հիմնադրվել է 18-րդ դարի սկզբին, հրդեհ էր բռնկվել: Ինչի հետևանքով եկեղեցին լրջորեն տուժել է:

Ըստ Կարապետյանի, եկեղեցում երեք անգամ է հրդեհ բռնկվել, առաջինը՝ 2002թ.-ին, իսկ երկու մնացած անգամները՝ 2012թ.-ի հունվարի 2-ին և 9-ին, ինչի հետևանքով փլուզվել է գմբեթը պահպանող սյուներից մեկը: Մեղավորները չեն գտնվել: Հրդեհը ջրով է մարվել, ինչն անթույլատրելի է նման տեսակի կառույցներում. դրա հետևանքով պատերին ճաքեր են գոյացել:

Ըստ Կարապետյանի, նման վերաբերումնքը չի կարելի սովորական չիմացություն որակել: Նա ավելացրեց, որ վրացական իշխանությունները ոչ միայն ձգձգում են վերականգնողական աշխատանքների մեկնարկը, այլ նույնիսկ քանդված սյան տեղում հենարաններ չեն դրվել, ինչը կկանխեր հետագայում Սուրբ Նշան եկեղեցու, մասնավորապես՝ գմբեթի փլուզումը:

Փորձագետն ընդգծեց, որ վրացական կողմը նաև հայկական եկեղեցու յուրացման գործընթաց է սկսել:
«Վրացական կողմը խոսել է Սուրբ Նշան եկեղեցու վրացական ծագման մասին, ինչը ոչ մի հիմնավորում չունի»,- նշեց նա:

Կարապետյանն ընդգծեց, որ անկախ Վրաստանի գոյության տարիներին Թբիլիսիում մի քանի հայկական եկեղեցիներ են յուրացվել: «Նույնը տեղի է ունեցել Թբիլիսիում Բեթղեհեմի Սբ.Աստվածածին եկեղեցու հետ, որն այսօր գործում է որպես վրացական եկեղեցի: Վերականգնողական աշխատանքներից հետո եկեղեցուց անհետացան հայկական եկեղեցու բոլոր ատրիբուտները, այդ թվում՝ զոհասեղանը, գմբեթը, ոչնչացվեցին խաչքարերը»,- ասաց փորձագետը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը կարող է Վրաստանում պահպանել իր մշակութային ժառանգությունը միայն այն դեպքում, եթե հայկական իշխանություններն ակտիվորեն և հետևողական զբաղվեն այդ խնդրի լուծմամբ:

Թբիլիսիում այսօր գործում է ընդամենը երկու հայկական եկեղեցի՝ Սբ. Գևորգ Եկեղեցին և Սբ. Էջմիածինը, որոնք գտնվում են Հավլաբարում, ևս հինգը վիճելի են համարվում: -0-