Աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանն անհամբերությամբ սպասում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին

26.10.2011, 16:39
Աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանն անհամբերությամբ սպասում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին
Աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանն անհամբերությամբ սպասում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին

Աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանն անհամբերությամբ սպասում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին, որը կանցկացվի չորեքշաբթի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում: 
Համերգին հնչելու են Ջուզեպպե Վերդիի Նախերգանքը «Ճակատագրի ուժը» օպերայից, Մաքս Բրուխի Ջութակի կենցերտ թիվ 1-ը և Պյոտր Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան:

«Միշտ տարբերություն կա տարբեր երկրների երաժիշտների միջև: Հնարավոր չէ բացատրել, թե կոնկրետ ինչ տարբերությունների մասին է խոսքը: Տարբերությունը լեզվական է լինում, երաժշտության նկատմամբ մոտեցումը, հոգեկերտվածքը... Կարծում եմ, Ֆիլհարմոնիկ նվագախումբը հիանալի է և շատ լավ զգում է երաժշտությունը, և ես անհամբերությամբ եմ սպասում այդ համերգին»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Ցուկերմանը:

«Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն էլ  նշեց, որ Ցուկերմանի համերգը, հավանաբար, այս տարվա փառատոնի շրջանակներում վերջինը կլինի:
«Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնն անցկացվել է Հայաստանում 11 տարի շարունակ «21-ի հեռանկարներ» անվանումով, սակայն նախորդ տարի վերանվանվել է «Երևանյան հեռանկարներ»: Միջոցառման շրջանակներում Հայաստանում ելույթ են ունենում համաշխարհային մակարդակի ականավոր երաժիշտներ և կատարողներ:-0-