Հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի հայտնի Պատարագը կհնչի Կանադայում

12.10.2011, 18:32
Հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի հայտնի Պատարագը կհնչի Կանադայում
Հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի հայտնի Պատարագը կհնչի Կանադայում

Հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի  (1869-1935 թթ.) «Պատարագը» կհնչի Կանադայում Հայաստանի Պետական կամերային երգչախմբի հյուրախաղերի շրջանակներում, հայտարարեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:

Երգչախմբի կանադական հյուրախաղերը կանցկացվեն հոկտեմբերի 14-21-ը Տորոնտո, Նիագարա և Մոնրեալ քաղաքներում Հայաստանի մշակույթի նախարարության ֆինանսական օժանդակությամբ Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարության շրջանակներում և հայկական գարտպության 500-ամյակի (2012 թ.) նախաշեմին:

«Կիրակի՝ հոկտեմբերի 16-ին, մենք Կանադայում պատարագ կերգենք Հայ առաքելական եկեղեցու տեղի թեմի գերագույն հոգևորականության ներկայությամբ: Ծրագրի բաժիններից մեկում ընդգրկվել են Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի ստեղծագործությունները, ինչպես նաև կներկայացվեն հայկական պոեզիայի՝ Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Ռուբեն Սևակի ստեղծած գոհարների հիման վրա գրված ստեղծագործություններ»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Մլքեյանը:

Նա նշեց, որ որգչախմբի երգացանկում Կոմիտասի ստեղծագործությունների թվում կլինեն ոչ միայն Տղամարդկանց երգչախմբի Պատարագը, այլ նաև շարականներ և մի շարք հեղինակային լավագույն ստեղծագործություններ:

Մլքեյանն ընդգծեց, որ վոկալային պարտրիտուրայի չափազանց բարդ լինելու պատճառով Կոմիտասի Պատարագը կատարվում է մեկ այլ հայ կոմպոզիտոր, Մակար Եկմալյանի Պատարագից ավելի հազվադեպ:
Նա ավելացրեց, որ այսօր աշխարհում հայկական մշակութային, մասնավորապես, Կոմիտասի ստեղծագործության համար հսկայական նշանակություն ունեցող հոգևոր արժեքների քարոզչության խնդիր է ծառացել: -0-