HAYRENIQ-2011 երկրորդ փառատոնը կանցկացվի աշնանը Մոսկվայում

05.08.2011, 14:23
HAYRENIQ-2011 երկրորդ փառատոնը կանցկացվի աշնանը Մոսկվայում
HAYRENIQ-2011 երկրորդ փառատոնը կանցկացվի աշնանը Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. HAYRENIQ-2011 փոփ երաժշտության հայ երիտասարդ կատարողների ամենամյա երկրորդ փառատոնը կանցկացվի աշնանը Մոսկվայում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչները։

Մրցույթին մասնակցելու համար 17-ից 25 տարեկան երիտասարդ երգիչները պետք է մինչև հոկտեմբերի մեկը festival@hayreniq.ru  էլեկտրոնային հասցեով ուղարկեն իրենց հայտը, ինչպես նաև մեկ լուսանկար և հակիրճ ինքնակենսագրություն։

HAYRENIQ փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2010 թվականի նոյեմբերի 7-ին՝ Մոսկվայի ամենագեղեցիկ դահլիճներից մեկում՝ Մոսկվայի Արվեստի Տանը, որտեղ անցկացվեց 10 մասնակիցների գալա համերգն էստրադայի աստղերի և հայտնի պարային համույթների մասնկացությամբ։ Նախագծի կազմակերպիչն ու գլխավոր հովանավորը «Hayreniq» ընկերությունն էր։

Երիտասարդ կատարողներից յուրաքանչյուրը ներկայացրեց երկու երաժշտական կոմպոզիցիա՝ հայերեն լեզվով երգ առաջին փուլում և օտար լեզվով երգ՝ երկրորդում։

Փառատոնի մասնակիցներից բացի, Արվեստների տան բեմում ելույթ ունեցան Էդուարդ Ասրյանցը, «Աղթամար» կրակոտ թմբուկ նախագիծը, A-sen-ը, Samo`L-ը, օրիգինալ ժանրի արտիստ Կարո Խաչատրյանը, neo-soul կատարող Musik Hayk-ը, Ալեքսանդր Այվազովը, Կոնստանտին Արդին, հայտնի երգիչ Արթուր Best-ը, ինչպես նաև Մոսկվայի և Ռուսաստանի Hovik Studio պարային ամենամեծ համույթը։ 

Մրցույթում հաղթանակը կիսեցին Արթուր Մանուկյան-Տաթևիկ Առաքելյան դուետը և Աննա Խաչիյանը։ -0