441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Աբրահամ Ռուսսոն պատմել է հայկական ծագման և մայրենի լեզվի իմացության մասին

16:19
04 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նոր տեսահոլովակի և գրքի, ինչպես նաև շոու ծրագրի շնորհանդեսի նախաշեմին ռուսաստանցի հայտնի երգիչ Աբրահամ Ռուսսոն հարցազրույց է տվել bm24.ru–ին և պատմել, թե ծագումը և լեզուների իմացությունն ինչ ազդեցություն են ունցել նրա տաղանդի զարգացման վրա։

«Ես գիտեմ մոտ հինգ արաբական բարբառ, արևմտյան և արևելյան հայերեն, թուրքերեն, ադրբեջաներեն և այլ։ Լեզուների իմացությունը զուգահեռաբար հարստացնում է տարբեր մշակույթների իմացությունը։ Շատ ազգերի ներկայացուցիչներ կարծում են, որ ես իրենցից մեկն եմ, և ես, իսկապես, ինձ օտար չեմ զգում ոչ մի տեղ։ Ի դեպ, նման ազգամիջյան զարգացումը շատ է օգնում ինձ կյանքում։ Այդ ամենը ազդում է իմ երաժշտության ընկալման վրա և արտացոլվում է իմ ստեղծագործությունների մեջ», – պատմել է Ռուսսոն։

Загружается новость ... "Право"

Նա նշել է, որ գիտությունը փոխում է մարդու ներաշխարհը։

«Մենք գալիս ենք այս աշխարհ, որպեսզի գիտելիք ստանանք և թողնենք մեր գործերը։ Ես լավ հասկանում եմ, որ այսօրվա իմ ունեցածն անիմաստ չկորցրած օրերի հոգևոր աշխատանք է։ Եվ Աստծու տված ամեն մի օրը ես շնորհակալությամբ ընդունում եմ որպես կյանքի փորձ», – պատմել է Ռուսսոն։

Նա բացել է նաև իր տաղանդի յուրորինակության գաղտնիքը։


«Տաղանդ ունեցողները շատ են, կան նաև ավելի լավ տեմբրով օժտվածներ, սակայն շատ մեծ դեր է խաղում մարդու ծագումը` որտեղից է նա։ Իմ ձայնն ընդգրկում է տարբեր արևելյան մոտիվներ` կատարման արևմտյան տեխնիկաների համադրմամբ», – պատմել է նա։

Նա պատմել է, որ ծնվել է Մերձավոր Արևելքում, որտեղ մարդու մեջ ապրող մշակութային խառնուրդներն իրենց պտուղներն են տալիս։

«Դա background–ի նման մի բան է, շրջապատ, որը քեզ և՛ որպես մարդ է ձևավորում, և՛ որպես ստեղծագործական միավոր. ծնվել Թուրքիայի արևմտահայ ընտանիքում և սիրել Թոմ Ջոնսոնին, Էլվիս Պրեսլիին, և այդ ամենի հետ մեկտեղ երգել նաև իտալերեն...Այնպես որ, իմ` արտիստ լինելը ինչ-որ առումով կարելի է ի վերուստ նախանշված համարել», – ասել է նա։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:53
10 Մարտի 2024
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում (ՖՈՏՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում․ ՖՈՏՈ)
20:55
07 Մարտի 2024
Մոսկվայի հայտնի ազգերի թատրոնը Սաթի Սպիվակովայի հետ առաջին անգամ ելույթ կունենա Երևանում (ՖՈՏՈ)
Մոսկվայի Ազգերի Թատրոնի «Դեղձանիկը» ներկայացումը կցուցադրվի ապրիլի 5–6–ը Կ․ Ստանիսլավկսու անվան դրամատիկական թատրոնի բեմում
22:47
02 Մարտի 2024
Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին՝ Disney–ի մուլտֆիլմում (ՎԻԴԵՈ)
Սա առաջին դեպքն է, երբ Disney–ն իր ֆիլմարտադրության մեջ անդրադառնում է հայկական մշակույթին․ ՎԻԴԵՈ
18:15
27 Փետրվարի 2024
Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման պրեմիերան
Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
12:52
26 Հունվարի 2024
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ (ՎԻԴԵՈ)
Հայկական չքնաղ քանոնի ելևէջները․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ․ ՎԻԴԵՈ
21:15
22 Հունվարի 2024
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 103–ամյակն է
Հունվարի 22–ին նշվում է հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի 103–ամյակը
09:43
19 Հունվարի 2024
Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:28
16 Հունվարի 2024
Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է ունեցել  «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ
16:53
15 Հունվարի 2024
«Գոյ» թատրոնը լուծարվում է՝ միանալով մեկ այլ թատրոնի․ կոլեկտիվը բողոքի ակցիա է կազմակերպել
«Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական խումբը բողոքի ակցիա է իրականացնում
16:26
15 Հունվարի 2024
Փարաջանովի 100–ամյակին ընդառաջ․ Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման պրեմիերան
«Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում