ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ամերիկացի ռեփեր Snoop Dogg–ի համերգը Երևանում կկայանա հաջորդ տարի, հինգշաբթի ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այժմ ժամկետները համաձայնեցվում են: Կազմակերպիչ ընկերությունը բանակցությունների ավարտից հետո կհայտարարի նոր ժամկետների մասին։ Համերգը տեղի կունենա մայիսին կամ հունիսին»,- ասաց նախարարը։
Snoop Dogg–ի համերգը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 23–ին Երևանում, սակայն այն հետաձգվեց Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Համերգի կազմակերպումը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում