+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական մշակույթի օրերը Մոսկվայում. մեկնարկել է միջոցառումների շարքը` կազմակերպված «Armenian Assembly» ՀԿ–ի կողմից (ՖՈՏՈ)

11:23
29 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Armenian Assembly» հասարակական կազմակերպությունը ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի Հայ առաքելական եկեղեցու թեմի մասնակցությամբ և աջակցությամբ սույն թվականի մայիսի 27-ից հունիսի 1-ն անցկացնում է Հայկական մշակույթի օրերը Մոսկվայում: 

Մոսկվայում Հայկական մշակույթի օրերի հանդիսավոր բացումն ազդարարվեց Պ. Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիայի համերգային դահլիճում կազմակերպված՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական հեղինակային երեկույթով: Տիգրան Մանսուրյանը ստեղծագործում է տարբեր երաժշտական ժանրերում, նա հայկական կինոֆիլմերի համար գրված սիրված մեղեդիների հեղինակ է: 

Համերգին մասնակցում էին «Musica Viva» կամերային նվագախումբը Ալեքսանդր Ռուդինի ղեկավարությամբ, Տուլայի պետական երգչախումբը Ալեքսանդր Սոլովյովի ղեկավարությամբ, “Questa Musica” երգչախումբը, ինչպես նաև հանրահայտ երաժիշտներ Սերգեյ Պոլտավսկին (ալտ), Պավել Դոմբրովսկին (դաշնամուր), Մարիամ Ավետիսյանը (սոպրանո)։ 

Дни культуры

Տոնական համերգի պատվավոր հյուրերն էին «Armenian Assembly»-ի Կանանց նախաձեռնությունների կոմիտեի անդամներ Իրինա Պոչիտայևան, Ելենա Ծատուրովան, Արմինե Ղազարյանը, Նորարար տեխնոլոգիաների և գիտության կոմիտեի անդամ Սերգեյ Ազատյանը, լիբանանահայ գործարար, «Մայրիգ» ռեստորանների ցանցի սեփականատեր Ալին Կամակյանը և GOURMET FEST գաստրոնոմիկ միջոցառմանը հրավիրված ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանից և այլ երկրներից ժամանած, Հայկական մշակույթի օրերի միջոցառումների մասնակիցներ: 

Մոսկվայում Հայկական մշակույթի օրերի շրջանակում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ։ Նախօրեին տեղի է ունեցել «Armenian Assembly» ՀԿ-ի նախագահության խորհրդի նիստ. նիստի ընթացքում մասնակիցները ամփոփեցին «Armenian Assembly»-ի 2018-2019 թթ. գործունեության արդյունքներն ու քննարկեցին հաջորդ՝ 2019-2020 թթ.-ի նպատակներն ու ծրագրերը․ Armenia Guide զբոսաշրջային պորտալի և Հայ Առաքելական Եկեղեցու միասնական էլեկտրոնային հարթակի զարգացումը, GOURMET FEST խոշոր գաստրոնոմիկ միջոցառման մեկնարկը, տարածաշրջանային կրթական կենտրոնների բացումը և մշակույթի, նորարար տեխնոլոգիաների և սպորտի ոլորտներում այլ նախաձեռնություններ: 

Նախօրեին կազմակերպվել է նաև GOURMET FEST յուրօրինակ գաստրոնոմիկ միջոցառում, որի նպատակը հայկական խոհանոցի ճանաչելության ապահովումն է ամբողջ աշխարհում: Առաջին անգամ Միշլեն աստղ ունեցող ռեստորանների երկու հայտնի շեֆ-խոհարարներ Կարեն Թորոսյանի (Bozar ռեստորան, Բրյուսել, Բելգիա) և Ստեֆանո Չիոտիի (Nostrano ռեստորան, Պեզարո, Իտալիա) ղեկավարությամբ և Հայաստանի առաջատար ռեստորանների խոհարարների հետ համատեղ (Չինար,The Club, Մայրիգ, Լավաշ) կստեղծվի հատուկ ճաշացանկ՝ առանձնահատուկ ֆյուժն՝ հայկական ավանդական և բարձր խոհանոցի համադրությամբ՝ հիմնված հայկական խոհարարական ավանդույթների և եվրոպական խոհանոցի տեխնիկաների վրա: 

Дни культуры

Այսօր` մայիսի 29–ին, նախատեսվում է «Armenian Assembly» ՀԿ-ի Նորարար տեխնոլոգիաների և գիտության կոմիտեի ներկայացուցիչների հանդիպումը: Կոմիտեի հիմնական նպատակը ՏՏ ոլորտում սոցիալ-ձեռնարկատիրական և գիտական նախագծերի մշակումն ու զարգացումն է, որոնք կնպաստեն ազգային ինքնության, լեզվի և մշակույթի, համայնքների ամրապնդմանն ու զբոսարջության զարգացմանը Հայաստանում: Հանդիպման ընթացքում Նորարար տեխնոլոգինաերի և գիտւթյան կոմիտեի անդամներ Սերգեյ Ասլանյանը, Սերգեյ Ազատյանը, Կարեն Միրզոյանը, Ստեփան Չիտիպահովյանը, Սամվել Լազարյանը և Նոբել Արուստամյանը կքննարկեն և կսահմանեն «Armenian Assembly»-ի տեսանկյունից հեռանկարային նախաձեռնությունները 2019-2020թթ. համար: 

Իսկ մայիսի 30–ին Մոսկվայում Հայկական մշակույթի օրերի շրջանակում «Armenian Assembly»-ն, ի պատիվ Լազարևների տոհմի 300-ամյակի, կիրականացնի ՌԴ-ում ՀՀ դեսպանատան վերակառուցված Հյուպատոսական բաժնի բացման հանդիսավոր արարողությունը: Վերակառուցված Հյուպատոսական բաժնի բացմանը ներկա կլինեն ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տոգանյանը, ՌԴ-ում ՀՀ հյուպատոս Արա Մնացականյանը, ինչպես նաև «Armenian Assembly»-ի անդամներ: 

Дни культуры

Հայկական մշակույթի օրերի միջոցառումների շարքը կամփոփվի հունիսի 1-ին՝ Տրետյակովի պետական պատկերասրահում ՌԴ-ում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված հայ մուլտիպլիկատորների՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով ստեղծված մուլտֆիլմերի ցուցադրությամբ՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: 

«Armenian Assembly» ՀԿ-ն և Մոսկվայում Հայկական մշակույթի օրերի կազմակերպիչները լիահույս են, որ իրականացվող միջոցառումները հայկական սփյուռքի ներկայացուցիչների, ինչպես նաև սփյուռքից դուրս հաջողակ և հեղինակություն ունեցող մարդկանց միջև կապերի ամրապնդման հարթակ կդառնան, միաժամանակ կնպաստեն Հայաստանի իմիջի բարձրացմանը, ազգային ինքության պահպանմանը, բազմադարյան մշակույթի և հնագույն լեզվի հանրահռչակմանը: 

«Armenian Assembly» հասարակական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանում և Սփյուռում մշակույթի, կրթության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում սոցիալ-ձեռնարկատիրական նախագծերի աջակցությունն ու իրականացումն է: 

«Armenian Assembly» իր ակտիվ գործունեության առաջին տարվա ընթացքում իրականացրել և աջակցել է մշակութային, կրթական, կրոնական-լուսավորչական, զբոսաշրջային և այլ նախագծեր:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:45
16 Սեպտեմբերի 2019
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2019»–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ 2019»–ում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը։
16:37
29 Օգոստոսի 2019
Փաշինյան. «Հայաստանում մշակույթն ու արվեստը պետք է վաստակեն, այլ ոչ «վիզ ծռեն» բարերարների առջև»
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին 57.8 մլն դրամ հատկացնել։
21:01
28 Օգոստոսի 2019
Մարտիրոսյանն ու Գալուստյանը ներկայացրել են «Чача Вдвоем» զուգերգի առաջին տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի հումորիստներ Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը ներկայացրել են «Чача Вдвоем» զուգերգի առաջին տեսահոլովակը։
18:46
22 Օգոստոսի 2019
Աշխարհահռչակ Jamiroquai–ը ելույթ կունենա Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Jamiroquai բրիտանական հայտնի ջազ–ֆանկ խմբի ներկայացուցիչներն առաջին անգամ ելույթ կունենան Երևանում։
11:59
19 Օգոստոսի 2019
Աշխարհահռչակ Արմին Վան Բյուրենը հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Արմին Վան Բյուրենը հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում:
13:29
15 Օգոստոսի 2019
Մահացել է հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինն` Արմեն Մերաբովը
Կյանքից հեռացել է հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը` տաղանդավոր ջազային կոմպոզիտոր, դաշնակահար Արմեն Մերաբովը։
14:59
26 Հուլիսի 2019
Միխայիլ Շիրվինդտը ամուսնալուծվել և եկել է Հայաստան (ՎԻԴԵՈ)
Հայտնի ռուս հաղորդավար, պրոդյուսեր և բլոգեր Միխայիլ Շիրվանդտը` հաստատելով ամուսնալուծության լուրերը, լքել է Մոսկվան և հիմա ուսումնասիրում է Հայաստանը:
12:40
18 Հուլիսի 2019
Ճապոնացիների կատարմամբ «Դլե Յամանը» ցնցում է համացանցը (ՎԻԴԵՈ)
Ճապոնացիների կատարմամբ «Դլե Յամանը» ցնցում է համացանցը:
13:49
14 Հուլիսի 2019
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի եզրափակիչ թիզերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի եզրափակիչ թիզերը:
15:43
13 Հուլիսի 2019
Ռուսաստանը և Թուրքիան համատեղ պատմության մասին ֆիլմ կնկարեն
Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու ուղղությամբ:
13:55
12 Հուլիսի 2019
Տիգրան Մանսուրյանի «Երևանն» առաջին անգամ կհնչի մայրաքաղաքում բաց երկնքի տակ
Կոմիտասի 150–ամյակին և Տիգրան Մանսուրյանի 80–ամյակին նվիրված համերգ կկայանա ուրբաթ Ազգային ժողովի այգում։