Տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2016» –ին Հայաստանը ներկայացնող դուետի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

28.10.2016, 21:45
Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Մերի Վարդանյանի և Անահիտ Ադամյանի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
Տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2016» –ին Հայաստանը ներկայացնող դուետի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Մերի Վարդանյանի և Անահիտ Ադամյանի երգի և տեսահոլովակի պրեմիերան։

«Տարբեր» երգի հեղինակներն են Նիկ Ենգիբարյանն ու Ավետ Բարսեղյանը։ Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ:

«Մանկական Եվրատեսիլն» այս տարի կանցկացվի 14-րդ անգամ և կկայանա նոյեմբերի 20-ին՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում, որը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը:

Մրցույթին այս տարի կմասնակցի 17 երկիր՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան:

Հայաստանը մասնակցում է «Մանկական Եվրատեսիլին» 2007 թ.–ից։ 2010 թ.–ին մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող արցախցի Վլադիմիր Արզումանյանը, ինչի արդյունքում 2011 թ.–ին մրցույթն անցկացվեց Հայաստանում։ –0–