ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.«Անբան Հուռին» հայկական երաժշտական անիմացիոն ֆիլմը, որը նկարահանվել է մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա, Հայաստանի մեծ էկրաններ կբարձրանա հունիսի 1-ից, հաղորդում է style.arka.am կայքը` հղում անելով Multart+ studio-ի Facebook–յան էջին։
Ֆիլմը պատմում է անբան Հուռիի զվարճալի արկածների մասին, որին մայրն ամուսնացրել է առևտրականի հետ: Մուլտֆիլմի ռեժիսորն է Արթուր Միքայելյանը:
Թիմը աշխատել է մուլտֆիլմի ստեղծման վրա չորս տարի:–0–