Հայ նկարիչը Կաննի միջազգային ցուցահանդեսի մրցանակակիր է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

28.09.2017, 15:06
Գյումրեցի նկարիչ Անդրանիկ Ավետիսյանն արժանացել է Կաննի ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսի մրցանակին։
Հայ նկարիչը Կաննի միջազգային ցուցահանդեսի մրցանակակիր  է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Գյումրեցի նկարիչ Անդրանիկ Ավետիսյանն արժանացել է Կաննի ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսի մրցանակին։

Ցուցահանդեսն անցկացվել է սեպտեմբերի 23–26–ը։

Նկարիչը ցուցահանդեսին ներկայացրել է սարդոստայնից պատրաստված 15 աշխատանք։

Ի դեպ, նա ցուցահանդեսին մասնակցելու հրավերը ստացել է Facebook–ով, երբ նրա աշխատանքները տեսել է կազմակերպիչներից մեկը։

 

Հիշեցնենք, որ 2012 թ.–ին Ավետիսյանն իր թեկնածությունն առաջադրել էր Գյումրիի քաղաքապետի պաշտոնին` որպես անկուսակցական թեկնածու։ –0–