438.65
4.42
404.14
+3
Եղանակը Երևանում
Հայ

«Փարոս» ներառական երգչախումբն արժանացել է 2 արծաթե մեդալի Երգչախմբերի Օլիմպիական խաղերում

18:46
26 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. 2016թ. հուլիսին Սոչիում կայացան Երգչախմբերի 9-րդ համաշխարհային խաղերը:

Երգչախմբային այս խոշորագույն մրցույթը, որը հայտնի է նաև Երգչախմբերի Օլիմպիական խաղեր անվանմամբ, 2000թ.-ից անցկացվում է INTERKULTUR կազմակերպության կողմից երկու տարին մեկ անգամ հաճախականությամբ աշխարհի տարբեր երկրներում: Այս տարի մրցույթին ներկայացված էր 35 երկիր (Չինաստան, Ավստրալիա, Հորդանան, Գերմանիա, Շվեդիա, Հարավային Աֆրիկա...), իսկ մասնակիցների ընդհանուր թիվն անցնում էր 20000-ից, հաղորդում է ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը։

Օլիմպիական խաղերին Հայաստանի միակ ներկայացուցիչը «Ունիսոն» ՀԿ-ին կից գործող «Փարոս» կամերային երգչախումբն էր (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Րաֆֆի Միքայէլեան):

«Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը։

Լինելով ներառական երգչախումբ (անդամների մեծ մասը հաշմանդամություն ունեցող երգիչներ են)` «Փարոսը» եզակի էր առհասարակ բոլոր երկրների երգչախմբերի մեջ: Օլիմպիական խաղերում նախատեսված է մասնակցության 2 տարբերակ` Բաց մրցույթ, որին կարող է մասնակցել ցանկացած երգչախումբ և Չեմպիոնների մրցույթ, որում մրցակցում են միայն միջազգային մրցույթի դափնեկիրները։ «Փարոսն» արժանացավ Չեմպիոնների մրցույթի 2 արծաթե մեդալների «Հոգևոր երաժշտություն a capella» և «Երկսեռ կամերային երգչախմբեր» անվանակարգերում։

Կատարվեցին Կոմիտասի, Վ.Սարգսյանի, Ա.Շնիտկեի, Ի.Բրամսի և այլ հեղինակների ստեղծագործությունները։

Ի դեպ, 2014թ. Լատվիայում կայացած 8-րդ Օլիմպիական խաղերում «Փարոսը» կրկին նվաճել էր երկու արծաթ Հայաստանի համար:
Սոչիում հայաստանյան երգչախումբը հանդես եկավ ոչ միայն մրցութային, այլև համերգային ելույթով: Բացի այդ, կայացավ Ռուսաստանի հայերի միության Սոչիի ներկայացուցչության կողմից կազմակերպված «Փարոսի» պաշտոնական ընդունելությունը: Հայրենակիցների սատարումը, ինչպես նաև Սոչիի քաղաքապետի տեխնիկական աջակցությունը կարևոր դերակատարում ունեցան երգչախմբի հաջողությունների մեջ: Երգչախմբի հաղթանակները հնարավոր են դարձել ՀՀ մշակույթի նախարարության և «Փարոս» Հիմնադրամի (ԱՄՆ) աջակցության շնորհիվ:

Երգչախմբերի հաջորդ` 10-րդ համաշխարհային խաղերը, կկայանան 2018թ.-ին Հարավային Աֆրիկայի Ցվանե քաղաքում: Հուսանք, որ «Փարոսը» հնարավորություն կունենա հերթական անգամ պատվով ներկայացնել Հայաստանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:47
02 Մարտի 2024
Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին՝ Disney–ի մուլտֆիլմում (ՎԻԴԵՈ)
Սա առաջին դեպքն է, երբ Disney–ն իր ֆիլմարտադրության մեջ անդրադառնում է հայկական մշակույթին․ ՎԻԴԵՈ
18:15
27 Փետրվարի 2024
Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման պրեմիերան
Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
12:52
26 Հունվարի 2024
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ (ՎԻԴԵՈ)
Հայկական չքնաղ քանոնի ելևէջները․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ․ ՎԻԴԵՈ
21:15
22 Հունվարի 2024
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 103–ամյակն է
Հունվարի 22–ին նշվում է հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի 103–ամյակը
09:43
19 Հունվարի 2024
Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:28
16 Հունվարի 2024
Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է ունեցել  «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ
16:53
15 Հունվարի 2024
«Գոյ» թատրոնը լուծարվում է՝ միանալով մեկ այլ թատրոնի․ կոլեկտիվը բողոքի ակցիա է կազմակերպել
«Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական խումբը բողոքի ակցիա է իրականացնում
16:26
15 Հունվարի 2024
Փարաջանովի 100–ամյակին ընդառաջ․ Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման պրեմիերան
«Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
15:02
09 Հունվարի 2024
«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը
09:42
08 Հունվարի 2024
Հունվարի 9–ին կմեկնարկեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը