Լուսինե Քոչարյանը «Սարերի հովին մեռնեմ» երգով հուզել է ուկրաինական «Ձայնը» մրցույթի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

06.03.2017, 15:14
Երգչուհի Լուսինե Քոչարյանը «Սարերի հովին մեռնեմ» հայկական ժողովրդական երգի կատարմամբ հուզել է ուկրաինական «Երկրի ձայնը» երաժշտական մրցույթի ժյուրիին:
Լուսինե Քոչարյանը «Սարերի հովին մեռնեմ» երգով հուզել է ուկրաինական «Ձայնը» մրցույթի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երգչուհի Լուսինե Քոչարյանը դուդուկի նվագակցության ներքո «Սարերի հովին մեռնեմ» հայկական ժողովրդական երգի կատարմամբ հուզել է ուկրաինական «Երկրի ձայնը» երաժշտական մրցույթի ժյուրիին:

Աղջկան շրջվել է ժյուրիի երկու անդամ` Թինա Կարոլը և Ջամալան, սակայն Քոչարյանն ընտրել է Ջամալային, ով հայկական արմատներ ունի:

Ինքը Ջամալան, ով հուզվել էր Քոչարյանի կատարման ժամանակ, դուդուկն անվանել է «աշխարհի ամենահուզիչ երաժշտական գործիքը»:

Լուսինե Քոչարյանը 23 տարեկան է, ապրում է Կիևում: -0-