549.12
7.29
484.7
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
18:09
19 Ապրիլի 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:

Ինչպես հաղորդում է հեռուստաընկերության մամուլի ծառայությունը, ֆիլմը հնարավոր կլինի դիտել հայ սիրված դերասանների ձայներով:

Կրկնօրինակմանը մասնակցել են Խորեն Լևոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Արմեն Մարգարյանը, Սամվել Թոփալյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Սիրանուշ Լազյանը, Կարինե Ջանջուղազյանը և այլք:

Ֆիլմի հայաստանյան պրեմիերան նախատեսված է ապրիլի 27-ին:

Ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին Համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Այն պատմում է մի հայ երիտասարդ բժշկի մասին, ով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս սովորելու: Այստեղ նա ծանոթանում է գեղեցկուհի նկարչուհի Աննային ու սիրահարվում, սակայն նրանց երջանկությանը խոչընդոտում են Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունները: Միքայելը խոստանում է ապրել ու պատմել աշխարհին ճշմարտությունը:

Միքայել Բոգոսյանի դերը կրկնօրինակել է սիրված դերասան Սամվել Թոփալյանը, ում խոսքով ֆիլմում կա սեր, կա կյանք, կա ճակատագիր… ու այս ամենի հետ նաև մարդու դաժանություն, ազգի հանդեպ ատելություն: Զարուհի Հովհաննիսյանը կներկայացնի Աննայի կերպարը, որը դերասանուհու խոսքով զուսպ է, բայց զգացմունքային:

Հիշեցնենք, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել օրերս Լոս Անջելեսում:

Ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն առաջադրվել էր Օսկարի «Ռուանդա» ֆիլմի համար, գլխավոր դերերում են Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լե Բոնը: Կինոյի երաժշտության հեղինակը աշխարհահռչակ «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն է:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:52
09 Դեկտեմբերի 2018
Հայկական գրավչություն. Շահեն Հովհաննիսյանի գեղեցիկ կատարումը գերել է «Ձայնը» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
«Ձայնը» շոուի մասնակից Շահեն Հովհաննիսյանը կատարել է Վալերի Լեոնտևի «Թռիչք դելտապլանով» հայտնի երգի սեփական տարբերակը:
14:52
05 Դեկտեմբերի 2018
Խաչատրյանի փառատոնի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել «Նովոստի–Արմենիային» ինֆորմացիոն աջակցության համար
Խաչատրյանի փառատոնի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել «Նովոստի–Արմենիային» ինֆորմացիոն աջակցության համար։
23:18
30 Նոյեմբերի 2018
Որոշվեց, թե ով է Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ 2019»–ում
Որոշվեց, թե ով է Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ 2019»–ում:
14:33
26 Նոյեմբերի 2018
Մահացել է լեգենդար ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին
Մահացել է լեգենդար ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին:
22:02
25 Նոյեմբերի 2018
Հայաստանը զբաղեցրեց 9–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2018»–ում
Հայաստանը զբաղեցրեց 9–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2018»–ում:
21:26
25 Նոյեմբերի 2018
Ցնցող ելույթ. 12–ամյա L.E.V.O.N–ը փայլուն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2018»–ում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2018»–ում ներկայացնող 12–ամյա L.E.V.O.N–ը փայլուն ելույթ ունեցավ կիրակի Մինսկում անցկացվող մրցույթի եզրափակչում։
13:10
19 Նոյեմբերի 2018
«Հայաստանի աղջիկները» երգել են նորովի Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է հայտնի հայ բանաստեղծի խոսքերի հիման վրա գրված երգը:
20:37
18 Նոյեմբերի 2018
Հայտնի է տարվա լավագույն ֆիլմը
Time ամսագիրը կազմել է 2018 թ.-ի լավագույն ֆիլմերի տասնյակը:
20:44
16 Նոյեմբերի 2018
Անակնկալ ելույթ. «Մանկական Եվրատեսիլ 2018»–ի հայ մասնակիցը բեմում կլինի մենակ, բայց ոչ միայնակ (ՎԻԴԵՈ)
«Մանկական Եվրատեսիլ 2018» ազգային փուլի կազմակերպիչները ներկայացրել են հայ մասնակցի ելույթի մանրամասները։
16:49
11 Նոյեմբերի 2018
Ռուսական «Ձայնը» շոուի ժյուրին հոտնկայս ծափահարում էր Սերգեյ և Նիկոլայ Հարությունովներին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսական «Ձայնը» շոուի ժյուրին հոտնկայս ծափահարում էր Սերգեյ և Նիկոլայ Հարությունովներին:
13:06
09 Նոյեմբերի 2018
Օգտատերերը հիացած են Արամ MP3–ի նոր disco-տեսահոլովակով (ՎԻԴԵՈ)
Նորը լավ մոռացված հինն է – Արամ MP3–ը նոր տեսահոլովակ է ներկայացրել 70-ականների disco ժանրում։
18:15
03 Նոյեմբերի 2018
Արթուրո Սանդովալի մեղրաձայն շեփորը կբացի Yerevan Jazz Fest 2018-ը
Նոյեմբերի 7-20-ը կանցկացվի ամենամյա միջազգային ջազ փառատոն Yerevan Jazz Fest 2018-ը: