Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Ամենա-Ամենա» երգի նոր տեսահոլովակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

30.04.2017, 18:06
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանւ ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Ամենա-ամենա» երգի վրա:
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Ամենա-Ամենա» երգի նոր տեսահոլովակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանւ ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Ամենա-ամենա» երգի վրա:

Ինչպես հայտնում է Հանրային հեռուստատեսության PR ծառայությունը, երգի խոսքերի հեղինակներն են Նարեկ Հովսեփյանը և Արտյոմ Մանուկյանը, երաժշտության հեղինակը՝ Իվետա Մուկուչյանը: Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Բեռլինում և Հայաստանում:

Մուկուչյանի խոսքով, երգը հնարավորություն կտա մտածելու այն մասին, թե ինչ են մարդիկ գտնում կամ կորցնում կյանքի արագաշարժ ընթացքում:

«Յուրաքանչյուրս ամեն օր ավելիին է ձգտում, մենք փորձում ենք գտնել ամենալավը, ամենաշքեղը, ամենամեծը, այդ իսկ պատճառով հաճախ նույնիսկ չենք նկատում այն, թե ինչ ունենք», - կարծում է Իվետան:

Նա նշել է, որ նոր տեսահոլովակում փորձել է ներկայանալ ամենատարբեր կերպարներով, տրամադրություններով, քանի որ ինչպես բոլորը, ինքն էլ է անցել սոցիալական միջավայրին հարմարվելու, ադապտանալու փուլով: «Այժմ ես հստակ գիտակցում եմ, թե ով եմ ես այսօր և ով եմ ուզում լինել ապագայում», - ասել է երգչուհին: -0-