ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Կայացավ ‹‹Եվրատեսիլ-2016›› երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի ‹‹Հայաստան ջան›› խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան:
Ինչպես հաղորդում է երգչուհու PR մենեջեր Արուսյակ Զախարյանը, երգի երաժշտության հեղինակը Իվետա Մուկուչյանն է, խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան, տեսահոլովակի ռեժիսոր՝ Արթուր Մանուկյան:
«Երգում և տեսահոլովակում ներկայացվում է երգչուհու ամենաջերմ զգացողությունները հայրենիքի՝ Հայաստանի նկատմամբ, որն իր իսկ խոսքով՝ ամենալավը, ամենաարդարն ու հարազատն է», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–