«Եվրատեսիլ 2017»–ին կմասնակցեն ռեկորդային թվով երկրներ

31.10.2016, 21:00
«Եվրատեսիլի» կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 9–ին և 11–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 13–ին:
«Եվրատեսիլ 2017»–ին կմասնակցեն ռեկորդային թվով երկրներ
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ 2017» –ին կմասնակցեն 43 երկիր ներկայացնող երգիչներ, նշվում է մրցույթի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Կիևում կայանալիք երգի մրցույթին կմասնակցեն ռեկորդային թվով երկրների` 43», – հայտնել են կազմակերպիչները։

Մասնակիցների թվում են Ալբանիան , Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Վրաստանը, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Չեռնոգորիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուկրաինան և Մեծ Բրիտանիան։

Նշվում է նաև, որ Ռումինիան և Պորտուգալիան նախորդ տարի չեն մասնակցել մրցույթին։

«Եվրատեսիլի» կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 9–ին և 11–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 13–ին, նշել են կազմակերպիչները։

Ուկրաինան մրցույթն անցկացնելու հնարավորություն է ստացել երգչուհի Ջամալայի «1944» երգի հաղթանակի շնորհիվ։

Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցում է 2006 թ.–ից։ Լավագույն արդյունքը` չորրորդ տեղը, ապահովել են երգչուհի Սիրուշոն 2008 թ.–ին և Արամ MP3–ը 2014 թ.–ին։–0–