438.37
4.44
404.03
+5
Եղանակը Երևանում
Հայ

«Եվրատեսիլ 2016»–ի արդյունքները չեն վերանայվի. կազմակերպիչներ

19:23
17 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլ 2016»–ի արդյունքները չեն վերանայվի։ Այս մասին նշվում է մրցույթի Facebook–յան պաշտոնական էջում։

Այս տարի մրցույթում հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ջամալան։

«Ուկրաինան «Եվրատեսիլ 2016» մրցույթի հաղթողն է», – նշվում է հաղորդագրության մեջ։

Երևանի բնակիչ Արթուր Հովհաննիսյանը Change.org կայքում հայցադիմում է հրապարակել` պահանջելով վերանայել մրցույթի արդյունքները։ Երևանի ժամանակով ժամը 19։00–ի դրությամբ հայցադիմումի տակ ստորագրել է ավելի քան 300 հազար մարդ։

«Եվրատեսիլի» կազմակերպիչը կուսումնասիրի մրցույթի արդյունքների վերանայման հայցադիմումը>>

Հայցադիմումի տակ իրենց մեկնաբանություններն են գրել Սերբիայի, Խորվաթիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Իսպանիայի, Մալթայի և այլ երկրների բնակիչները։

Ուկրաինան ներկայացնող 32–ամյա Ջամալան հաղթել է «Եվրատեսիլ 2016» մրցույթում` հավաքելով 534 միավոր։ 12 միավոր երգչուհին արժանացել է Վրաստանի, Դանիայի, Մոլդովայի, Լատվիայի, Իսրայելի, Սան Մարինոյի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի, Մակեդոնիայի, Լեհաստանի և Սլովենիայի միջազգային ժյուրիի կողմից։

   Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը մրցույթում զբաղեցրել է 7–րդ տեղը` հավաքելով 249 միավոր։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:47
02 Մարտի 2024
Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին՝ Disney–ի մուլտֆիլմում (ՎԻԴԵՈ)
Սա առաջին դեպքն է, երբ Disney–ն իր ֆիլմարտադրության մեջ անդրադառնում է հայկական մշակույթին․ ՎԻԴԵՈ
18:15
27 Փետրվարի 2024
Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման պրեմիերան
Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
12:52
26 Հունվարի 2024
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ (ՎԻԴԵՈ)
Հայկական չքնաղ քանոնի ելևէջները․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ․ ՎԻԴԵՈ
21:15
22 Հունվարի 2024
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 103–ամյակն է
Հունվարի 22–ին նշվում է հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի 103–ամյակը
09:43
19 Հունվարի 2024
Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:28
16 Հունվարի 2024
Պատանի ջութակահար Դավիթ Բաբայանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
Ի նշանավորումն իր հաղթանակի՝ մրցույթի ժյուրիի որոշմամբ Դավիթը ելույթ է ունեցել  «New Jersey Sinfonietta» նվագախմբի հետ
16:53
15 Հունվարի 2024
«Գոյ» թատրոնը լուծարվում է՝ միանալով մեկ այլ թատրոնի․ կոլեկտիվը բողոքի ակցիա է կազմակերպել
«Գոյ» փորձարարական թատրոնի ստեղծագործական խումբը բողոքի ակցիա է իրականացնում
16:26
15 Հունվարի 2024
Փարաջանովի 100–ամյակին ընդառաջ․ Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման պրեմիերան
«Նռան գույնը» պարային ներկայացման հայաստանյան պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի մարտին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
15:02
09 Հունվարի 2024
«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը
09:42
08 Հունվարի 2024
Հունվարի 9–ին կմեկնարկեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը