ԶԼՄ–ները հայտնում են Հայաստանի ՊԵԿ–ի ղեկավարի հրաժարականի մասին

03.10.2016, 18:15
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
 ԶԼՄ–ները հայտնում են Հայաստանի ՊԵԿ–ի ղեկավարի հրաժարականի մասին
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Որպես նրան հաջորդող նշվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը։

Հովհաննես Հովսեփյանը ՊԵԿ–ի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի մարտի 3–ին։ Մինչ այդ նա Հայաստանի նախագահի վերահսկիչ ծառայության ղեկավարն էր։ -0-