438.37
4.44
404.03
+6
Եղանակը Երևանում
Հայ

Yandex.Տաքսին դուրս է եկել հայկական շուկա

11:45
01 Հուլիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Yandex.Տաքսի ծառայությունը սկսել է աշխատել Երևանում։

Ծառայությունը թույլ է տալիս արագ ազատ մեքենա գտնել՝ առանց դիսպետչերին զանգահարելու, նշվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ծառայությունը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Պատվեր կարելի է կատարել բջջային հավելվածի կամ taxi.yandex.com կայքի միջոցով։ 

Հաղորդագրության համաձայն` ծառայությանը միացված է ավելի քան 250 մեքենա Երևանի 11 տաքսի ծառայություններից։ Շտապ պատվերները ծառայությունը փոխանցում է այն վարորդներին, ովքեր առավել մոտ են հաճախորդին, ինչի շնորհիվ մեքենան արագ է մոտենում պատվիրատուին։ Երևանում տաքսիի տրամադրման ժամանակը կկազմի 5-10 րոպե։

«Մեքենայի ժամանմանը կարելի է հետևել անմիջապես քաղաքի քարտեզի վրա, իսկ վարորդի հեռախոսի համարն ու մեքենայի պետհամարանիշը ծառայությունն ուղարկում է SMS հաղորդագրության միջոցով», – նշեցին ընկերությունից։

Ծառայության համար դեռևս կարելի է վճարել միայն կանխիկ դրամով։ Ուղևորության առաջին երկու կիլոմետրը կարժենա 100 դրամ, այնուհետ՝ 100 դրամ յուրաքանչյուր կիլոմետրի համար։ Առաջիկայում հաճախորդները կկարողանան վճարել նաև բանկային քարտով

«Մենք ցանկանում ենք ստեղծել ամենաարագ և մատչելի տաքսին Երևանում։ Մեր տեխնոլոգիաները դա թույլ են տալիս։ Պատվերների օպտիմալ բաշխումն օգնում է նվազեցնել մեքենայի մատուցման ժամանակը և վարորդների պարապուրդը։ Իսկ դա, իր հերթին, իջեցնում է երթևեկության ինքնարժեքը։ Մենք նաև ուշադիր ենք ծառայությունների որակի հանդեպ, հետևաբար շատ բարձր պահանջներ ենք ներկայացնում վարորդների աշխատանքին ու մեքենաների վիճակին», – նշել է Yandex.Տաքսիի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը։

Yandex Taxi vs gg. տաքսի պատվիրե՞լ եք>>

Ծառայությունում առկա է մեքենաների վիճակի վերահսկման սեփական համակարգ։ Օրինակ՝ վարորդները պարբերաբար ուղարկում են մեքենաների լուսանկարները տարբեր դիրքերից, որպեսզի ցույց տան, որ այն սարքին վիճակում է և պատրաստ է գիծ դուրս գալ։ Վարորդների աշխատանքը գնահատում են հենց հաճախորդները։ Նրանց գնահատականների հիման վրա ձևավորվում է վարորդների վարկանիշը, որն ազդում է պատվերների բաշխման վրա։ Պատվերներն առաջին հերթին ստանում են այն վարորդները, որոնցից գոհ են հաճախորդները։

Վարորդների աշխատանքի համակարգման համար կիրառվում է Յանդեքս Տաքսոմետր ծրագրային ապահովումը։ Դրա օգնությամբ վարորդները կարող են պատվերներ ընդունել, որոշել ուղևորության արժեքը և հետևել համակարգում սեփական վարկանիշին։ Ինչպես և ծառայությունը, ծրագրային ապահովումը հասանելի է հայերեն լեզվով։ Տաքսոմետրի մեջ ներմուծված է Նավիգատոր՝ Երևանի մանրամասն քարտեզով և տեղեկություններով խցանումների մասին իրական ժամանակում։ Հայաստանում ծառայության մեկնարկի կապակցությամբ Յանդեքսը հատուկ թարմացրել է Երևանի քարտեզը, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ գտնել ցանկացած հասցե և որոշել օպտիմալ երթուղին:

Yandex.Տաքսի ծառայությունը գործարկվել է 2011թ-ին։ Բացի Երևանից, այն աշխատում է ռուսաստանյան 20 քաղաքներում և Մինսկում։ Նախատեսվում է ծառայությունը գործարկել Վրաստանում, Ղազախստանում և այլ երկրներում։ Ընդհանուր առմամբ, Yandex.Տաքսիին միացված է ավելի քան 70 հազար ավտոմեքենա շուրջ 500 տաքսոպարկերից և դիսպետչերականներից։

Հայկական շուկա դուրս գալու մասին Yandex.Տաքսիի հայտարարությունը, որն արվել էր հունիսի կեսերին, դժգոհության ալիք էր բարձրացրել հայկական հասարակության շրջանում` ինչպես նմանատիպ այլ ծառայությունների, այնպես էլ սովորական տաքսիստների կողմից, ովքեր անգամ կազմակերպեցին մի քանի բողոքի ակցիաներ` նշելով, որ նման ծառայությունների գործարկման միջոցով ստեղծվում են ոչ հավասար պայմաններ լիցենզավորման և հարկային վճարների տեսակետից։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն իր հերթին նշել է, որ Yandex.Տաքսիի նման ծառայությունները պետք է աշխատեն միայն լիցենզավորված տաքսիստների հետ կնքած պայմանագրերի հիման վրա։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ
14:00
05 Մարտի 2024
Ներդրողներին գրավում է ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
13:23
05 Մարտի 2024
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
12:37
05 Մարտի 2024
Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել