424.11
4.26
393.28
+4
Եղանակը Երևանում
Հայ

Որակ և ռիսկեր. Հայաստանում կխստացվի կաթնամթերքի անվտանգության վերահսկողությունը

16:49
21 Փետրվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Կկասեցվի տնտեսվարող այն սուբյեկտների գործունեությունը, որոնք պարբերաբար կխախտեն կաթնամթերքի պարտադիր մակնշման և սննդային անվտանգության չափանիշների պահանջները։ Այս մասին հինգշաբթի ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը կաթնամթերքի արտադրողների հետ հանդիպմանը։

«Բացի մթերքի մակնշման խնդրից, արտադրողների առջև կանգնած է կաթի գնման կազմակերպման խնդիր` հաշվի առնելով դրա քիմիական կազմը, դրանում վտանգավոր տարրերի բացառումը, ինչպես նաև մանրէաբանական ֆոնի վերահսկողությունը և ԳՄՕ առկայությունը։ Պաստերիզացնելով կաթը` որոշ արտադրողներ անտեսում են տեխնիկական անվտանգությունը կամ գործընթացը սխալ են կատարում։ Ծառայությունն այսուհետ ավելի խիստ կվարվի նմանատիպ խախտումների հետ»,– ասաց նա։

ԵՏՄ նոր կանոնակարգին համընթաց

Ինչպես նշեց տեսչության պետը, ԵՏՄ–ի` 2019 թվականի հունվարի 29–ից ուժի մեջ մտած մակնշման նոր պահանջներին համապատասխան, տեղական արտադրողները պարտավորվում են հստակ նշել կաթնամթերքի ծագումը և դրանում կաթի փոխարինիչների մասնաբաժինը։
ԵՏՄ–ի նոր տեխնիկական կանոնակարգի համաձայն, կաթնամթերքի արտադրողներին չի կարելի պիտակի վրա նշել, օրինակ, «կաթ», եթե մթերքը պարունակում է փոխարինիչներ։ Պիտակների վրա պարտադիր կարգով պետք է նշված լինի` «պարունակում է բուսական յուղեր»։ Կամ «թթվասերի տեխնոլոգիայով արտադրված կաթ պարունակող մթերք` կաթնաճարպի փոխարինիչով»»,– ասաց նա։

Դանիելյանն ընդգծեց, որ նոր կանոնակարգը չի ենթադրում կաթի փոխարինիչների և բուսայուղի օգտագործման որևէ արգելք, սակայն դրանց թույլատրելի մասնաբաժինը մթերքում չպետք է գերազանցի 49 տոկոսը։

Загружается новость ... "Лево"

Ներկրու՞մ, թե՞ տեղական արտադրանք

Հայաստանի գիտության ազգային ակադեմիայի բնապահպանական–նոոսֆերիկ հետազոտությունների կենտրոնի սննդային շղթաների ռիսկի գնահատման դեպարտամենտի ղեկավար Դավիթ Պիպոյանը երկրի սոցիալ–տնտեսական իրավիճակը համարեց տեղական արտադրանքի անվտանգության և որակի վրա ազդող կարևորագույն գործոն։

Փորձագետի խոսքով, սպառողները հաճախ գիտակցաբար են գնում ցածրորակ կաթնամթերք, քանի որ չեն կարող իրենց թույլ տալ որակյալ, բայց թանկ ապրանք։

«Նոր պահանջներին համապատասխան չոր կաթի պարունակությամբ մթերքները մակնշվում են որպես «վերականգնված» կաթ պարունակող։ Հաճախ սպառողը չգիտի այդ ձևակերպման նշանակությունը։ Չնայած, որ ավելի շատ արտադրողներ են ճշգրիտ մակնշում իրենց ապրանքը, սպառողի իրազեկվածության աստիճանը դրանից չի բարձրանում»,– ասաց նա։

Լրագրողները Հայաստանի կառավարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանից հետաքրքրվեցին տեղական շուկայում կաթնափոխարինիչներով արտադրանքի մասնաբաժնի մասին։

«Տեղական շուկայում կաթի փոխարինիչների վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան, քանի որ որևէ լաբորատոր կամ այլ հետազոտություններ չեն կատարվում։ Այդ հարցով պետք է զբաղվի կամ Պետական եկամուտների կոմիտեն, կամ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։ Հենց նրանք պետք է պարզեն, թե որքան չոր կաթ է գնվում, որքան` բնական»,– ասաց նա։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ