ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն հայտնել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետները, գրում է «Ժամանակ» օրաթերթը։
«Հայ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք պայմանավորվածություն ունեն Հայաստանի նոր իշխանությունների հետ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն կազմակերպվի հապճեպ, և կպահպանվեն անհրաժեշտ ընթացակարգերը», – հայտնում է թերթը։
Մասնավորապես` Բուքիքիոն ասել է, թե իրենց նախնական եզրակացությունն Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի վերաբերյալ կլինի հոկտեմբերին, և, հնարավոր է համարել, որ եթե մինչև տարեվերջ օրենսգիրքը ընդունվի` ընտրությունները լինեն հաջորդ տարվա գարնանը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում