421.45
4.21
389.04
+10
Եղանակը Երևանում
Հայ

Վարչապետը կհանդիպի տարկետման սահմանափակման դեմ բողոքող ուսանողների հետ (ՖՈՏՈ)

17:14
09 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կհանդիպի տարկետման սահմանափակման դեմ բողոքող ուսանողների հետ։

«Զինվորական ծառաության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրինագծով նախատեսվում է սահմանափակել տարկետման իրավունքը պետպատվերով սովորող ուսանողների համար։

Հոկտեմբերի 27–ին Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց այդ նախագիծը։ Այն դարձել է հասարակական դժգոհության ալիքի պատճառ։

Забастовка студентов ЕГУ

Վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ուսանողների հետ, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հինգ ներկայացուցիչներ կհանդիպեն Կարեն Կարապետյանի հետ, ինչից հետո կառավարության մամուլի ծառայությունը հայտարություն կտարածի հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը ավելի վաղ դիմել է ՀՀ վարչապետին և խնդրել է նրան կարծիք հայտնել այդ օրինագծի մասին, ինչպես նաև խնդրել է հանդիպում անցկացնել։

Загружается новость ... "Право"

«Մենք աստեղ ենք եկել, որպեսզի մեր մտահոգությունը հայտնենք տարկետման իրավունքի սահմանափակման հետ։ Ցավոք սրտի, մենք դեռ չենք լսել ձեր կարծիքը։ Մենք կմնանք կառավարության շենքի մոտ այնքան ժամանակ, մինչև չստանանք որևէ պատասխան», – ասաց Դավիթ Պետրոսյանը։

Նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
08 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն․ 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
15:30
08 Ապրիլի 2024
ԵԽ գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Երևանում է․ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի հետ
ԵԽ գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Երևանում է․ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի հետ
14:22
08 Ապրիլի 2024
Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիայի ռիսկը պահպանվում է, բայց լայնամասշտաբ էսկալացիայի հավանականությունը փոքր է․ ընդդիմադիր պատգամավոր
Նա նշել է, որ Ադրբեջանը զինվում է բոլորի աչքի առաջ. Եվ բնական է, որ մի օր այդ զենքը կկիրառվի
13:48
08 Ապրիլի 2024
Հիստերիկ դրսևորումներ են, էսկալացիայի վտանգ չկա․ Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանային կրակոցների մասին (ՎԻԴԵՈ)
Հիստերիկ դրսևորումներ են, էսկալացիայի վտանգ չկա․ Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանային կրակոցների մասին․ ՎԻԴԵՈ
11:33
08 Ապրիլի 2024
Բողոքի ակցիա ԱԳՆ–ի մոտ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների
Այս պահին բողոքի ակցիա է ընթանում ՀՀ ԱԳՆ–ի շենքի մոտ
10:47
08 Ապրիլի 2024
Խախտում է հայտնաբերվել «Արթուրս Աղվերան Ռեզորթ»–ում (ՖՈՏՈ)
Խախտում է հայտնաբերվել «Արթուրս Աղվերան Ռեզորթ»–ում․ ՖՈՏՈ
10:00
08 Ապրիլի 2024
Սյունիքում և Տավուշում Ադրբեջանի կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ (ՖՈՏՈ)
Ադրբեջանի կրակի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել  Սյունիքում և Տավուշում. ՖՈՏՈ
09:51
08 Ապրիլի 2024
Այսօր մինչև 16։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 16։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:16
06 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, նկատվել է ադրբեջանական ԶՈՒ–ի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել