441.06
4.43
403.38
0
Եղանակը Երևանում
Հայ

Ծանր հանցագործությունների թիվը 2018թ.–ին կրճատվել է ավելի քան 46%–ով. Գլխավոր դատախազություն

21:10
13 Փետրվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. 2018թ. ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 3525 արտակարգ դեպք՝ նախորդ տարվա 3416-ի դիմաց: Դրանցից 2358-ը, կամ 66.9%-ը եղել են պատահարներ-զանցանքներ, 1140-ը կամ 32,3%-ը հանցագործություններ: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Այդ մասին փետրվարի 12-ին կայացած 2018թ. ՀՀ զինվորական դատախազության գործունեության, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի արդյունքների ամփոփման խորհրդակցության ժամանակ զեկուցել է : ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը։

Անցկացված խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազությունների դատախազները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից:

Ծանր հանցագործություններ

Ծանր հանցագործություններն աճել են 9 դեպքով կամ 8.1%-ով, սակայն առանձնապես ծանր հանցագործությունները (2017թ.՝ 80 դեպք) նվազել են 37 դեպքով, կամ 46.2%-ով: 2018թ. արձանագրված 43 առանձնապես ծանր հանցագործություններից 7-ը հակառակորդի կողմից կատարված սպանության դեպքեր են, 1-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության, 1-ը զինծառայողի կողմից քաղաքացիական անձի սպանության, 1-ը՝ անհայտ անձի կողմից կատարված սպանության, 23-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձի, 2-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության փորձի, 1-ը՝ պետի կողմից ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, 7-ը՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու: Հիշեցնենք՝ 2017թ. հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել էր 21-զինծառայող:

Загружается новость ... "Право"

Ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1173 զինծառայող՝ նախորդ տարվա 1813-ի դիմաց, այսինքն արձանագրվել է նվազում 640-ով, կամ 35.3%-ով: Ընդ որում՝ գրեթե կրկնակի նվազել է ծանր մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների թիվը (54-102):

Կոռուպցիոն դրսևորումներ

2018թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 182 դեպք, ինչը 66-ով կամ 56.9%-ով ավելի քան 2017թ.-ից:

Բոլոր դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստվել են նյութեր, իսկ դրանցից 173-ով հարուցվել են քրեական գործեր։

Կոռուպցիոն բնույթի 43 քրեական գործեր 86 անձանց վերաբերյալ՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:

Ընդհանուր առմամբ 2018թ. քննված, ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով հիմնավորվել են 422.236.614 դրամի նյութական վնասի պատճառման փաստեր, ինչը 7.3 անգամ ավելի է 2017թ. ցուցանիշից: Մինչդատական վարույթում վերականգնվել է 410.653.037 դրամը, որը 8 անգամ գերազանցում է 2017թ.արդյունքը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ