439.88
4.45
403.71
+2
Եղանակը Երևանում
Հայ

Թրամփը դատապարտեց 1915թ. «Մեծ Եղեռնը», բայց ոչ «Ցեղասպանությունը»

20:44
24 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ողբերգական իրադարձություններին նվիրված իր ելույթում չօգտագործեց «ցեղասպանություն» եզրը:

«Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք նրանց հիշատակը, ովքեր տուժել են «Մեծ Եղեռնի» ՝ 20-րդ դարի ամենազանգվածային վայրագությունների ժամանակ: Սկսած 1915 թվականից՝ մեկուկես միլիոն հայ տեղահանվեց, սպանվեց կամ մահվան դատապարտվեց Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին»,- ասվում է պետության երկրի՝ Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Թրամփը նշել է, որ միանում է Ամերիկայի հայկական համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ սգալով անմեղ մարդկանց մահը:

«Մտորելով մարդկության պատմության այդ մռայլ գլխի մասին՝ մենք նաև ընդունում ենք հայ ժողովրդի տոկունությունը: Նրանցից շատերը նոր կյանք են կերտել Միացյալ Նահանգներում և մեծ ավանդ են ներդրել մեր երկրի զարգացման գործում՝ միևնույն ժամանակ պահպանելով պատմական հայրենիքի հիշողությունները, որտեղ նրանց նախնիները հիմնել են հնագույն հզոր քաղաքակրթություններից մեկը»,- ասվում է Թրամփի խոսքում:

«Մենք պետք է հիշենք վայրագությունները, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի ու թուրքերի կողմից՝ որպես առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի համար հիմքեր նախապատրաստելու հույժ կարևոր քայլ»,- ասվում է ԱՄՆ նախագահի խոսքում:

Ամերիկացի նախագահի ուղերձին ի պատասխան՝ Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ Թրամփի հայտարարությունը չի կարող պատշաճ կերպով բնութագրել Հայոց ցեղասպանությունը:

Նա նշել է, որ Թրամփը խուսափել է Ցեղասպանության փաստի հաստատումից իր հայտարարությունում: «Նախագահ Թրամփը նախընտրել է չդատապարտել և չհիշել Հայոց ցեղասպանությունը, այլ պահպանել Անկարայի սահմանած արգելքը՝ այն քննարկելու հարցում»,- ասել է Համբարյանը:

ANCA-ի ղեկավարի խոսքով, չկարողանալով պատշաճ կերպով հիշատակել ապրիլի 24-ը, նախագհ Թրամփը փաստորեն «ԱՄՆ-ի՝ ցեղասպանության կանխարգելման քաղաքականությունը փոխանցեց Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ գոռոզ և ավտորիտար բռնապետին, ով ակնհայտ վայելում է այն, որ ամերիկացի նախագահները լռության են մատնում Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի, հույների, ասորիների և այլ քրիստոնյաների զանգվածային սպանությունները»: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան