The Telegraph-ը բացել է Հայաստանի ձգողականության գաղտնիքը
13.11.2016,
16:19
Բրիտանական The Telegraph պարբերականը փորձել է պարզել, թե ինչով է գրավիչ Հայաստանը եվրոպացիների համար:
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բրիտանական The Telegraph պարբերականը փորձել է պարզել, թե ինչով է գրավիչ Հայաստանը եվրոպացիների համար:
Հայաստանն արբեցնող է ոգելիցի պես
Հայաստանը բացառապես մահմեդական Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի միջև «սենդվիչի» պես սեղմված քրիստոնեական երկիր է: Հայաստանում սիրում են տեղական ալկոհոլը: Այնտեղ արտադրում են կոնյակ, որը հայերն անվանում են լավագույնն աշխարհում:
Հոդվածի հեղինակի վրա մեծ տպավորություն է գործել Արենու գինու փառատոնը: Նա այնքան տպավորված էր հայկական հյուրընկալությամբ, բնության և խաղողի այգիների գեղեցկությամբ, որ խոստովանել է, թե փառատոնին բերելու է իր ամբողջ ընտանիքին:
Երևանը հիասքանչ է
Երևանն արժանի է հիացմունքի: Քաղաքի լայն ու կանաչ ճեմուղիներում տեղակայված են սրճարաններ և գինետներ, որտեղ հայերը սիրում են նստել և զրուցել մինչև ուշ գիշեր:
Մինչ օրս մարդիկ հիշում են աշխարհի ամենահայտնի հայուհու՝ Քիմ Քարդաշյանի այցը, ում ամուսինը, ռեփեր Քանյե Ուեսթը, համերգից հետո նետվեց Կարապի լիճ և կանչեց իր հետևից հավաքվածներին:
Երևանը կոնտրաստների քաղաք է
Սփյուռքահայերը, ովքեր առաջին անգամ են ժամանակում Հայաստան, հաճելիորեն զարմանում են, թե որքան ժամանակակից, անվտանգ և քաղաքակիրթ քաղաք է Երևանը: Բայց շատ շուտ նրանք հիասթափվում են, տեսնելով, որ ծայրամասերը և ճանապարհները բարեկարգ չեն և կրում են խորհրդային փլուզված տնտեսության հետքը:
Հոդվածի հեղինակը, ով եղել էր նաև Հայաստանի մայրաքաղաքից դուրս, ցնցված էր հանրակացարաններ հիշեցնող լքված, հին ու կիսավեր շենքերի տեսքով: Ըստ նրա՝ Հայաստանը հիմնանորոգման կարիք ունի:
Արարատը Հայաստանի խորհրդանիշն է
«Այնուհետև դուք նայում եք երկինք և տեսնում, որ այդ ամենի վրա սավառնում է տպավորիչ, ձնե գլխարկ դրած Արարատը, որի բարձրությունը կազմում է 5.156 մետր»,- գրում է հոդվածի հեղինակը:
Արարատը Թուրքիայի տարածքում է, և հայերը, սրտում ցավ են կրում՝ ասելով՝ «այն մերն է եղել»:
Խոր Վիրապը խորն է՝ ինչպես Հայաստանի հոգին
Մեծ և Փոքր Մասիսները Խոր Վիրապ վանքի աննկարագրելի գեղեցկության ֆոն են կազմում: Ամրոցում, ենթադրաբար, կալանավորված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:
Հայաստանի գոհարները
Հայաստանի մշակութային թագի երկու գոհարները Գառնին և Գեղարդն են, որոնք գտնվում են Գեղամա լեռներում, որտեղ օդը մաքուր է և թարմ:
Գառնին Պարթենոն է հիշեցնում և կառուցվել է մեր թվարկության 1-ին դարում: Այն ավերվել է 1679 թվականի երկրաշարժից և վերականգնվել նախորդ դարի 70-ականներին: Բայց, ըստ հեղինակի, ավելի տպավորիչ է Գեղարդի վանքը: Զառիվեր ճանապարհով դուք հայտնվում եք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված վանքում:
Գլխավոր եկեղեցում, որը պաշտպանված է բարձր լեռներով, այցելուն ընկղմվում է կիսախավարի և 800-ամյա պատմության մեջ:
Արտաքին կողմից երևում են հնագույն քարանձավներ՝ խցեր, որտեղ մի ժամանակ վանականներ են ապրել: Թվում է՝ դարեր շարունակ այստեղ ոչինչ չի փոխվել: -0-