ՌԴ ՌՕՈՒ-ն շուտով նորագույն տակտիկական հրթիռ կստանա. գլխավոր հրամանատար

24.01.2012, 19:56
ՌԴ ՌՕՈՒ-ն շուտով նորագույն տակտիկական հրթիռ կստանա. գլխավոր հրամանատար

ՌԴ ռազմաօդային ուժերի ավիացիան, այդ թվում՝ ՄիԳ-31ԲՄ կործանիչները, շուտով նորագույն տակտիկական հրթիռ կստանան, որը զգալիորեն կբարձրացնի ռուսական օդային նավատորմի մարտական ներուժը, երեքշաբթի «Տակտիկական հրթիռային սպառազինություն» ընկերության 10-ամյա արարողության ժամանակ ելույթ ունենալով՝  Մոսկվայում հայտնել է ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը:

«Այժմ ավիացիոն պոլիգոնում օդային պայքարի ժամանակակից հրթիռի ստեղծման ծանր աշխատանքն է ընթանում, որի տեղադրման հետ մեկտեղ ՌՕՈՒ ներուժն էապես կաճի: Եվ նման ինքնաթիռը, ինչպիսին ՄիԳ-31Բ-ն է բոլորովին նոր որակներ կստանա մարտական կիրառմամբ»,- ասել է Զելինը: Նա ընդգծել է, որ այդ հրթիռը հետագայում նաև կկիրառվի ՌԴ ՌՕՈՒ մյուս մարտական ինքնաթիռներում:

Միավորված ավիաշինարարական կորպորացիայի ղեկավար Միխայիլ Պողոսյանն ընդգծել է, որ ՄԱՇԿ-ի և ՏՀՍ կորպորացիայի առջև մեծ խնդիրներ են դրված, որոնք ջանքեր են պահանջում ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարիներին: «Մենք մեծ հեռանկարներ ունենք՝ և 5-րդ սերնդի ավիացիոն համալիրի, և ռազմավարական ավիացիայի գծով աշխատանքը»,- ասել է Պողոսյանը: --0--