ՀԱՊԿ-ին առընթեր մշտական խորհուրդը քննարկել է Իրանում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ հայտարարության նախագիծը

19.01.2012, 17:54
ՀԱՊԿ-ին առընթեր մշտական խորհուրդը քննարկել է Իրանում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ հայտարարության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի տեղի ունեցած ՀԱՊԿ-ին առընթեր Մշտական խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է «Օրմուզի նեղուցի շուրջ իրավիճակի մասին» մշտական խորհրդի հայտարարության նախագիծը, որը պատրաստել է ռուսական կողմը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Նիստի ընթացքում ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի հարցերով երկրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսեյ Դեդովը տեղեկացրել է Իրանում և նրա շուրջ տեղի ունեցող իրավիճակի մասին, իսկ հայտարարության նախագիծը ուղարկվել է ՀԱՊԿ անդամ-պետություններին՝ օպերատիվ քննարկելու և համաձայնելու նպատակով», - նշել է նա:

Մշտական խորհուրդը քննարկել է նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի դեկտեմբերյան որոշումների իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծը, որը ներկայացրել է ՀԱՊԿ քարտուղարությունը:-0-