Ռուսական կողմը տեղեկատվություն չունի Մոսկվայի ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիների առկայության մասին

11.01.2012, 16:42

Ռուսական կողմը տեղեկատվություն չունի Մոսկվայի ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժածների ցուցակում ՀՀ քաղաքացիների առկայության մասին, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է հայտնել Ռուսաստանում ՀՀ դեսպանության մամուլի քարտուղար Էդուարդ Ջամբազյանը:

«Տուժածների թվում ԱՊՀ երկրների քաղաքացիներ կան, բայց ոչ մի հաստատում  չկան, որ նրանց շրջանում Հայաստանի քաղաքացիներ կան»,- ասել է նա:

Ջամբազյանը, սակայն նշել է, որ տուժածների մասին տեղեկատվությունն անընդհատ փոխվում է և ճշտվում, և վերջնական տվյալներ դեռ չկան:

Նա տեղեկացրել է նաև, որ ինչպես նախկինում, հիվանդանոցում են գտնվում պայթյունից տուժած վեց հայերից երեքը՝ 39-ամյա Վիկտորիա և 52-ամյա Սվետլանա Աղաջանովաները, ինչպես նաև երեքամյա Նիկա Աղաջանովան: Երեքն էլ ՌԴ քաղաքացիներ են:

Պայթյունը որոտացել է երկուշաբթի մայրաքաղաքի հարավ-արևմուտքում գտնվող «Il Pittore» իտալական ռեստորանում: Կատարվածի հետևանքով զոհվել են ռեստորանի երկու աշխատակիցները, մայրաքաղաքի հիվանդանոցներում են գտնվում 41 տուժածներից 28-ը: Նրանց մեծ մասը ԱՊՀ հանրապետությունների բնակիչներ են, բայց կան նաև ռուսներ՝ Տուլայի, Վորոնեժի և Մոսկվայի շրջաններից: -0-