ՌՈւԵ-ի «SMS եպիսկոպոսից» ծառայությանը բաժանորդագրվել է ավելի քան հինգ հազար մարդ

29.12.2011, 20:01
ՌՈւԵ-ի «SMS եպիսկոպոսից» ծառայությանը բաժանորդագրվել է ավելի քան հինգ հազար մարդ

Նոյեմբերին գործարկված ՌՈւԵ-ի «SMS եպիսկոպոսից» ծառայությանն արդեն բաժանորդագրվել է ավելի քան հինգ հազար մարդ Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են ՌՈւԵ-ի երիտասարդության գործերի Սինոդի  բաժնի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ նման SMS-հաղորդագրությունների բաժանորդագրումն իրականացվում էր ՌՈւԵ-ի առանձին թեմերի մակարդակով: Նոր նախագիծն առաջին կենտրոնացված ծառայությունն է, որը հասանելի է հետխորհրդային տարածքի բոլոր բնակիչներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուղղափառ տոների օրերին բաժանորդագրված մարդիկ շնորհավորական հաղորդագրություններ են ստանում:-0-