Մատվիենկոն մտադիր չէ նախագահ դառնալ

22.12.2011, 20:02
Մատվիենկոն մտադիր չէ նախագահ դառնալ

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, ով արդեն վաղուց ղեկավար պաշտոններ է զբաղեցնում, ցանկություն չունի ՌԴ նախագահ դառնալ, սակայն կարծում է, որ կինը դա ի վիճակի է անել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հարկավոր է, որպեսզի կինն ինքը դա ցանկանա և կարողանա իր վրա վերցնել նման մեծ երկրի կառավարման պատասխանատվությունը», - լրագրողներին ասել է Մատվիենկոն նախագահի կողմից Դաշնային խորհրդին ուղղված ուղերձի ներկայացումից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ:

Նա նաև նշել է, որ երբեք չի ցանկացել նախագահ դառնալ:

«Դա երբեք չի եղել և չկա իմ ծրագրերում», - ասել է խոսնակը:-0-