Հետխորհրդային տարածքում ինտեգրման հեռանկարները կքննարկեն ԱՊՀ և ՀԱՊԿ առաջնորդները Մոսկվայում

20.12.2011, 12:05
Հետխորհրդային տարածքում ինտեգրման հեռանկարները կքննարկեն ԱՊՀ և ՀԱՊԿ առաջնորդները Մոսկվայում
Հետխորհրդային տարածքում ինտեգրման հեռանկարները կքննարկեն ԱՊՀ և ՀԱՊԿ առաջնորդները Մոսկվայում

ԱՊՀ երկրների առաջնորդները Մոսկվայում հոբելյանական գագաթնաժողով կհրավիրեն ԽՍՀՄ-ի բեկորների վրա ստեղծված և խորհրդային նախկին 15 հանրապետություններից 11-ը միավորող կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովն ավարտում է հետխորհրդային տարածքում ինտեգրման տարբեր փուլերը և ուղղությունները ներկայացնող միավորումների ղեկավար մարմինների հանդիպումների երկօրյա շարքը: Նախօրեին Կրեմլում կայացան Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի և Եվրասիական տնտեսական միության Միջպետական խորհրդի նիստերը: Երեքշաբթի, բացի ԱՊՀ գագաթնաժողովից, նախատեսվում է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:

Գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ծրագրում է անցկացնել մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: -0