Անկարգությունների ժամանակ Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում երեք շենք է հրկիզվել, այդ թվում՝ հյուրանոցներ

16.12.2011, 18:58
Անկարգությունների ժամանակ Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում երեք շենք է հրկիզվել, այդ թվում՝ հյուրանոցներ

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում երեք շենք է հրկիզվել անկարգությունների ժամանակ, լրագրողներին հայտնել է գլխավոր դատախազ Ասխաթ Դաուլբաևը:

«Զանգվածային անկարգությունների հետևանքով հրկիզվել է քաղաքային ակիմատի, հյուրանոցների շենքերը, «Օզենմունայգազ» ընկերության վարչական շենքը, նաև ոչնչացվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, այրվել են ավտոմեքենաներ»,- ասել է գլխավոր դատախազը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նրա՝ իրավախախտները կոպտորեն խախտելով  հասարակական կարգը՝ հարձակվել են ոստիկանների վրա, շուռ են տվել տոնածառը, քանդել են Անկախության օրվա տոնի կապակցությամբ տեղադրված յուրտերը և բեմը, վառել են ոստիկանական ավտոբուսը:

«Խուլիգանությամբ զբաղվող անձանց խումբը սկսել է ծեծել խաղաղ բնակչությանը և ջարդել հրապարակի կողքին կայանված ավտոմեքենաները:  Հակաիրավական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ իրավապահ մարմինների պահանջին ի պատասխան՝ ամբոխը հարձակում է գործել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա՝ զենքը գրավելու նպատակով»,- ասել է գլխավոր դատախազը: Ըստ նրա տվյալների՝ հարձակվողները հրազեն և սառը զենք են օգտագործել:

Գլխավոր դատախազությունը զգուշացրել է անկարգությունների կազմակերպիչներին օրենքի առջև իրենց պատասխանատվության մասին և կոչ է արել դադարեցնել հակաիրավական գործողությունները: Զանգվածային անկարգությունների փաստով քրեական գործ է հարուցվել: -0-