Խմբակցությունները մինչև հիմա չեն բաժանել ղեկավար պաշտոնները նոր Պետդումայում

15.12.2011, 19:06
Խմբակցությունները մինչև հիմա չեն բաժանել ղեկավար պաշտոնները նոր Պետդումայում

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վեցերորդ գումարման Պետդումայի կառուցվածքը մինչև հիմա չի ձևավորվել, պատգամավորները շարունակում են ղեկավար պաշտոնների թեկնածությունների հարցի շուրջ խորհրդակցությունները, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Պետդումայի աղբյուրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքերով՝ այժմ անգամ կոնկրետ պատկերացում չկա, թե ինչ կոմիտեներ և ինչ անվանումներով են գոյություն ունենալու նոր գումարման Պետդումայում, եթե մինչև կեսօր առաջարկվում էր «մի քանի կոմիտեներ» միաձուլել մեկ կոմիտեի մեջ, ապա կեսօրից հետո դրանք կրկին հրաշքով ինքնուրույնություն ձեռք բերեցին:

Աղբյուրի վերջին տվյալների համաձայն՝ Կրեմլի աշխատակազմի նախկին ղեկավար Սերգեյ Նարիշկինը կզբաղեցի Պետդումայի խոսնակի պաշտոնը, իսկ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովը, հնարավոր է, ստանա ոչ միայն «Յեդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնը, այլև դառնա Պետդումայի առաջին փոխխոսնակը: «Յեդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Օլեգ Մորոզովը ևս կարող է պահպանել առաջին փոխխոսնակի պաշտոնը:-0-