Բորդյուժան Բելառուսում կքննարկի ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստման հարցերը

08.12.2011, 19:51
Բորդյուժան Բելառուսում կքննարկի ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի մեկնարկում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի աշխատանքային այցը Բելառուս, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Մինսկում Բորդյուժան կհանդիպի Բելառուսի նախագահ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Լեոնիդ Մալցևի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովի, պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի հետ», - նշվում է տեղեկատվության մեջ:

Սա պլանային այց է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ ԱԳՆԽ-ի, Պաշտպանության նախարարների խորհրդիԱնվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և Հավաքական անվտանգության նստաշրջանի նիստերի նախապատրաստման շրջանակներում, որոնք կանցկացվեն Մոսկվայում դեկտեմբերի 19-20-ը:-0-