Խաղաղության պահպանմանն ուղղված գործողությունների ծրագրման և պատրաստման գործարար խաղ կանցկացվի ՀԱՊԿ-ի միավորված շտաբում

05.12.2011, 14:46
Խաղաղության պահպանմանն ուղղված գործողությունների ծրագրման և պատրաստման գործարար խաղ կանցկացվի ՀԱՊԿ-ի միավորված շտաբում

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գործարար խաղ կանցկացվի դեկտեմբերի 6-7-ը ՀԱՊԿ-ի միավորված շտաբում, որի ընթացքում կմշակվեն ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղարար ուժերի կողմից խաղաղության պահպանմանն ուղղված գործողությունների ծրագրման և պատրաստման հարցերը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Գործարար խաղին կմասնակցեն ՀԱՊԿ-ի քարտուղարության և միասնական շտաբի ղեկավարությունն ու աշխատակիցները, ՀԱՊԿ անդամ-պետությունների լիազոր ներկայացուցիչները», - նշել է Զայնետդինովը:

Նրա խոսքերով՝ գործարար խաղի ընթացքում մասնակիցները կմշակեն Հավաքական խաղաղարար ուժերի կիրառման մասին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների որոշումների իրականացման մեխանիզմները և ձեռք կբերեն ՀԱՊԿ-ի պայմանական անդամ-պետությունում խաղաղության պահպանման գործողությունների ծրագրման հմտություններ:-0-