Հնարավոր է Պուտինը Պետերբուրգում ներկա լինի Դոդինի «Երեք քույրերը» ներկայացմանը

22.11.2011, 18:46
Հնարավոր է Պուտինը Պետերբուրգում ներկա լինի Դոդինի «Երեք քույրերը» ներկայացմանը

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոոստի-Արմենիա/. ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հնարավոր է ներկա լինի Լև Դոդինի «Երեք քույրերը» ներկայացմանը, համապատասխան հրավեր նա արդեն ստացել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երեքշաբթի կառավարության նախագահության նիստի ժամանակ ՌԴ մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևը որպես առավել հաջողված թատերական նորույթներից մեկն այդ ներկայացումն է նշել: «Ինչ վերաբերում է թատերական հաջողված նորույթներին, ապա առաջին հերթին դա, իհարկե, Պիտերի Եվրոպայի թատրոնում       Լև Դոդինի բեմադրած «Երեք քույրերը» ներկայացումն է»,- ասել է Ավդեևը:

«Նա հրավիրել է»,- ի պատասխան ասել է Պուտինը:

«Պետք է գնալ, դա իրադարձություն է թատերական կյանքում»,- նշել է մշակույթի նախարարը:

Փոքր դրամատիկական թատրոնի՝ Եվրոպայի թատրոնի բեմում «Երեք քույրերը» ներկայացումն այս տարի մեծ բեմում ներկայացված լավագույն բեմադրությունն է համարվել և նշվել է Պետերբուրգի «Ոսկե սոֆիտ» բարձր թատերական մրցանակով, մրցանակը ստացել է թատրոնի ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Դոդինը: -0-