Ուկրաինահայերի միության ղեկավար է դարձել Վիլեն Շատվորյանը. պարբերական

21.11.2011, 20:00
Ուկրաինահայերի միության ղեկավար է դարձել Վիլեն Շատվորյանը. պարբերական

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինահայերի միության նոր ղեկավար է դարձել Վիլեն Շատվորյանը, հայտնում է Analitika.at.ua պարբերականը:

Պարբերականը նշում է, որ երկուշաբթի Կիևում անցկացվել է Ուկրաինահայերի միության վարչության նիստ, հավաքվել են տարածաշրջանային հայկական համայնքների նախագահները և Միության ղեկավարությունը:

«Նիստում անցկացվել են Ուկրաինահայերի միության ղեկավարի ընտրություններ, որի նոր ղեկավար է դարձել Վիլեն Շատվորյանը: Տեղեկությունը ճշտվում է, մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-