ՌԻԱ Նովոստին և «Միր» ընկերությունը «ԵԱՄՖ-2012-ի լավագույն մեդիանախագիծ» ԶԼՄ-ների մրցույթ են սահմանել

21.11.2011, 14:25
ՌԻԱ Նովոստին և «Միր» ընկերությունը «ԵԱՄՖ-2012-ի լավագույն մեդիանախագիծ» ԶԼՄ-ների մրցույթ են սահմանել
ՌԻԱ Նովոստին և «Միր» ընկերությունը «ԵԱՄՖ-2012-ի լավագույն մեդիանախագիծ» ԶԼՄ-ների մրցույթ են սահմանել

Աստանայում անցկացվող Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումի (ԵԱՄՖ) շրջանակներում ՌԻԱ Նովոստի գործակալությունը և «Միր» ՄՊՀՌԸ-ն հայտարարել են «ԵԱՄՖ-2012 լավագույն մեդիանախագիծ» ԶԼՄ-ների մրցույթ սահմանելու մասին:

«Մենք չենք դիտարկում այնպիսի մրցույթ, որը կորոծի, թե ինչ-որ մեկի հեռուստաալիքը, թերթը կամ ռադիոկայանն ավելի լավն է: Մենք այն որպես ինտեգրացիոն  բաղադրիչի շարունակություն ենք դիտարկում, որոնք իսկապես թույլ կտային խոսել ԱՊՀ շրջանակներում միասնական տեղեկատվական տարածության գոյության մասին>,- ասել է «Միր>> ՄՊՀՌԸ-ի նախագահ Ռադիկ Բատիրշինը:
Նա նշել է, որ այդ մրցույթը կաջակցի <<եվրոպական և ասիական պետությունների միջև լրատվական ոլորտըը նորմային վերադարձնելուն>, և ավելացրել է, որ հաղթողին, բացի հուշամրցանակից, նախատեսվում է նաև դրամական մրցանակ հանձնել:

<<ՌԻԱ Նովոստի տեղեկատվական գործակալությունը և <Միր> հեռուստաընկերությունը տեղեկատվական և վերլուծական մեդիանախագծերի ստեղծմանը խթանելու նպատակներով` հետխորհրդային մեդիատարածության պետության տնտեսական և քաղաքական ինտեգրացիային նվիրված նոր և ավանդական տեխնոլոգիաների հիման վրա, առաջարկում են <ԵԱՄՖ-2012 լավագույն մեդիանախագիծ> ԶԼՄ-ների մրցույթ սահմանել>>,- ասվում է մասնավորապես մրցույթի հաստատված փաստաթղթերում:
ԵԱՄՖ-2011-ն անցկացվում է Տպագրության և զանգվածային հաղորդակցության դաշնային գործակալության ֆինանսական աջակցությամբ:

Եվրոպական և ասիական մեդիայի ֆորումի հեռարձակումը կարող եք դիտել Facebook-ում

Եվրոպական և ասիական մեդիայի ֆորումի հեռարձակումը կարող եք դիտել Twitter-ում