ԱՊՀ իրավապահ մարմինները կարևորում են տեղեկության փոխանակումը և տեխնոլոգիաների զարգացումը. Նուրգալիև

14.10.2011, 17:08
ԱՊՀ իրավապահ մարմինները կարևորում են տեղեկության փոխանակումը և տեխնոլոգիաների զարգացումը. Նուրգալիև

ԱՊՀ երկրների իրավապահ մարմինները կարևորում են տեղեկության փոխանակումը և տեխնոլոգիաների զարգացումը ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևը:
Նուրգալիևը մասնակցում է ԱՊՀ ներքին գործերի խորհրդի նիստին Երևանում:

«Այսօր քննարկվող կարևոր հարցը վերաբերում է տեղեկության փոխանակմանը: Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ հենց տեղեկությունը, որն արագ ներկայացվում է իրական ժամանակի ռեժիմով, նպաստում է հանցագործությունների բացահայտմանը, այդ թվում՝ տաք հետքերով»,- ասաց Նուրգալիևը:

Նա նշեց, որ տեղեկատվության փոխանակումը նպաստում է նաև ոստիկանական հանրության հիմնական սկզբունքի՝ պատժի անխուսափելիության և արդարության վերականգնման արդյունավետ իրագործմանը:

Նուրգալիևը հայտնեց, որ այսօր Ռուսաստանի ՆԳՆ-ն շուրջ 14 մլն 750 հազար փաստաթուղթ ունեցող տվյալների միջազգային բազայի պահողն է, և այդ տվյալները նաև ԱՊՀ երկրների գործընկերների տրամադրության տակ են:
«Այսօր մենք խոսել ենք այն մասին, որ մեր տեխնոլոգիաները պետք է փոխկապակցված լինեն և համապատասխանեն ժամանակակից մակարդակին»,- ասաց ՌԴ ՆԳՆ ղեկավարը:

Նա ավելացրեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում տեղեկատվական տեխնոլգիաներին՝ հաշվի առնելով թմրամիջոցների, մարդկանց վաճառքի, տնտեսական լուրջ հանցանքների հետ կապված հանցագործությունների խնդրի անդրսահմանային լինելը:
Նուրգալիևն անդրադարձավ նաև ուղևորահոսքում հետախուզման հարցում գործակցությանը: Ըստ նրա, Ռուսաստանում գործող «Հետախուզում-Մագիստրալ» համակարգը թույլ է տալիս գործընկերների հարցումներով հայտնաբերել ԱՊՀ տարածքում հետախուզվող անձանց:
«Միայն 8 ամիսների ընթացքում մենք մոր գործընկերների հարցումներով հայտնաբերել ենք միջազգային հետախուզման մեջ գտնվող 333 անձի»,- ասաց Նուրգալիևը: -0-