ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով կանցկացվի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում. աղբյուր

07.10.2011, 17:43
ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով կանցկացվի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի (ՀԱՊԿ) անդամ պետությունների առաջնորդները ոչ պաշտոնական հանդիպում կունենան դեկտեմբերի 20-ին Մոսկվայում, «ՌԻԱ Նովոստիին« ուրբաթ հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղաև Վլադիմիր Զայնետդինովը:

«ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 20-ին: Այդ մասին նախնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել Աստանայում կայացած նախորդ հանդիպմանը: Համապատասխան հրավերներ են ուղարկվել նախագահներին: Ներկայումս յոթ երկրների առաջնորդների հանդիպման օրակարգի մշակման աշխատանքներ են տարվում»,- ասաց նա:

Մամուլի քարտուղարի խոսքով՝ գագաթնաժողովի նախօրեին կանցկացվեն կազմակերպության Արտգործնախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և Պաշտպանության նախարարների խորհրդի նիստերը:

ՀԱՊԿ-ի կազմում են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: -0-