Սպանվել է Սերգեև Պոսադի ղեկավարը. ՌԴ ՔԿ

22.08.2011, 14:04
Սպանվել է Սերգեև Պոսադի ղեկավարը. ՌԴ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ քննչական կոմիտեի (ՔԿ) պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը «ՌԻԱ Նովոստիին» հաստատել է Սերգեև Պոսադի ղեկավարի սպանության փաստը:

«Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով», - ասել է նա:

Իրավապահ մարմինների աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ երկուշաբթի առավոտյան անհայտ մի անձ կրակ է բացել Սերգեև Պոսադի ղեկավար Եվգենի Դուշկոյի ուղղությամբ: Նրա խոսքերով՝ սպանությունը տեղի է ունեցել Սովետսկայա փողոցում:-0-