Թմրանյութերի առկայության կամավոր թեստավորումը Ռուսաստանի դպրոցներում կսկսվի հոկտեմբերի 1-ից

17.08.2011, 15:39
Թմրանյութերի առկայության կամավոր թեստավորումը Ռուսաստանի դպրոցներում կսկսվի հոկտեմբերի 1-ից

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Թմրանյութերի առկայության կամավոր թեստավորումը Ռուսաստանի դպրոցներում կսկսվի ոչ թե սեպտեմբերի մեկից, այլ, հավանաբար, հոկտեմբերի 1-ից, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել Ռուսաստանի Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը։

«Սեպտեմբերի մեկից՝ ոչ, բայց հոկտեմբերի մեկից՝ անպայման», - ասել է նա։

Թմրանյութերի առկայության կամավոր թեստավորումն արդեն անցկացվել է մոսկովյան դպրոցներում այս տարվա գարնանը։ Նմանատիպ հետազոտություններ անցկացվել են երկրի նաև մյուս մարզերում։

Ավելի վաղ Եվգենի Բրյունը հայտնել էր, որ թմրանյութեր է օգտագործում բարձր դասարանցի ռուս աշակերտների 10-13 տոկոսը և բուհերի ուսանողների 15-30 տոկոսը։ Նրա խոսքով՝ այդ միջավայրում կանխարգելիչ միջոցառումներն արդյունք են տվել՝ թմրանյութ գործածողների թիվը նվազել է հինգ-յոթ անգամ։ -0-